Հա

Քաղաքական

02/04/2020 - 10:10

«Կորոնավիրուսի ֆոնին քաղբանտարկեալներին ազատելու Թուրքիայի իշխանութիւնների մերժումը տարակուսանք է առաջացրել»․ Guardian

Բանտերում գտնւող լրագրողներին եւ դիսիդենտներին կորոնավիրուսի հետ կապւած համաներման շրջանակներում ազատ չարձակելու մասին թուրքական իշխանւթիւնների որոշումը տարակուսանք է առաջացրել: 

«alikonline.ir» - Բանտերում գտնւող լրագրողներին եւ դիսիդենտներին կորոնավիրուսի հետ կապւած համաներման շրջանակներում ազատ չարձակելու մասին թուրքական իշխանւթիւնների որոշումը տարակուսանք է առաջացրել: Ըստ News.am-ի՝ գրում է The Guardian-ը։

Այդ որոշումը Նելսոն Մանդելլայի ՄԱԿ կանոնների խախտում է։ Դա բանաձեւ է, որը քաղբանտարկեալներին պաշտպանում է խտրականութիւնից։

Թուրքիայում, կորոնավիրուսի տարածման հետ կապւած, ծագել են մտավածութիւններ, որ մարդիկ երկրի լիքը բանտերում ենթարկւում են առաւելագոյն վտանգի, խորհրդարանը շտապել է մշակել կալանաւորների մեծ մասի ազատ արձակման օրէնքի նախագիծ։ 300 հազարի 1/3-ը ազատ կարձակւի։

Փոփոխութիւնները, որոնք խորհրդարան են մտցւել երեքշաբթի օրը, ենթադրում են 65-ից բարձր տարիք ունեցող կալանաւորների, փոքր երեխաների հետ կանանց եւ այլ անձանց տնային կալանքի տակ փոխադրելու, ինչպէս նաեւ այլ կալանաւորների պատժաժամկէտը կրճատելու, ոմանց վաղաժամ ազատ արձակելու հաւանականութիւն։

Բացի այն մարդկանցից, որոնք ծանր յանցագործութիւններ են կատարել՝ սպանութիւն կամ սեռական բռնութիւն, փոփոխութիւնները համաներում չեն նախատեսում նաեւ ահաբեկիչների համար։ Սակայն թուրքական իշխանութիւնների կողմից ահաբեկչութեան լայն սահմանման պատճառով բանտերում կը մնան նաեւ քաղբանտարկեալները, որոնք այնտեղ են յայտնւել իրենց հայեացքների համար։

Այս շաբաթ Amnesty International-ը յայտարարել է, որ աւելի շատ լրագրողներ, քաղաքական գործիչներ եւ ակտիւիստներ կը մնան ճաղերի յետեւում՝ լղոզւած, եւ լայնօրէն չարաշահւած օրէնքների պատճառով։

Թուրքիայում կորոնավիրուսի արագ տարածման հետ կապւած, չնայած միջոցառումներին, այս կալանաւորները մեծ վտանգի կենթարկւեն հէնց որ վարակը ներթափանցի բանտեր, որի հաւանականութիւնը, Guardian-ի տւեալներով, 121 տոկոս է։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։