Հա

Քաղաքական

04/04/2020 - 12:40

«ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնները կը կայանան նոյեմբերի 3-ին՝ նախատեսւածի համաձայն». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Միացեալ Նահանգներում նախագահական ընտրութիւնները կը կայանան 2020 թւականի նոյեմբերի 3-ին, ինչպէս եւ նախատեսւած էր:

«alikobline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ Միացեալ Նահանգներում նախագահական ընտրութիւնները կը կայանան 2020 թւականի նոյեմբերի 3-ին, ինչպէս եւ նախատեսւած էր: Այս մասին ըստ Tert.am-ի՝ գրում է «ՏԱՍՍ» գործակալութիւնը: 

«Ընտրութիւնները կը կայանան նոյեմբերի 3-ին: Փոստային ծառայութեան միջոցով քւէարկութիւն չի լինելու: Քւէարկողները պէտք է գան ընտրատարածք եւ ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ: Եթէ որեւէ մէկն այդպէս անել չի ցանկանում, նշանակում է պատրաստւում է խաբէութեան»,- ասել է Թրամփը՝ ելոյթ ունենալով Սպիտակ տանը:

Յաւելենք, որ ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշաւը գրեթէ դադարեցւել է կորոնավիրուսային համաճարակով պայմանաւորւած: Գարնանը մի շարք նահանգներում անցկացւելու էին առաջնային ընտրութիւնները, որոնք յետաձգւել են եւ կը կայանան ամռանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։