Հա

Քաղաքական

05/04/2020 - 08:00

ԱՄՆ-ում Covid-19 կորոնավիրուսով վարակւածների թիւը գերազանցել է 300 հազարը

Նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը Միացեալ Նահանգներում հատել է 300 հազարի շեմը:

«alikonline.ir» - Նոր տեսակի կորոնավիրուսով վարակւածների թիւը Միացեալ Նահանգներում հատել է 300 հազարի շեմը:

Ըստ Worldometers կայքի՝ իրական ժամանակում թարմացւող տւեալների՝ ԱՄՆ-ում Covid-19-ով վարակւածների թիւը հասել է 301147-ի: Մէկ օրում վարակման 23986 դէպք է արձանագրւել, որոնցից 10841-ը՝ Նիւ Եօրքում:

Նիւ Եօրք նահանգում համաճարակի բռնկման սկզբից ի վեր 113704 վարակման դէպք է գրանցւել: Մահացութեան ցուցանիշը կազմում է 3565 մարդ: 

Երկրի ողջ տարածքում հիւանդութիւնից մահացել է 8173 մարդ: Մէկ օրում արձանագրւած մահւան դէպքերը 769-ն են: Ներկայ պահին ակտիւ վարակակիր 278456 մարդ, ընդհանուր առմամբ, ապաքինւել է 14518-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։