Հա

Քաղաքական

06/04/2020 - 07:40

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ յաջորդ շաբաթ երկրում սպասւում են բազմաթիւ մահեր կորոնավիրուսից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ յաջորդ շաբաթ երկրում սպասւում են բազմաթիւ մահեր կորոնավիրուսից։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է, որ յաջորդ շաբաթ երկրում սպասւում են բազմաթիւ մահեր կորոնավիրուսից, հաղորդում է Reuters-ը։

«Կը լինեն շատ մահեր․․․ Մենք մօտենում ենք ժամանակներին, երբ դա կը լինի սարսափելի։ Մենք, հաւանաբար, երբեք չէք տեսել այդպիսի թւեր․ հնարաւոր է Առաջին կամ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- լրագրողների հետ ճեպազրոյցի ժամանակ յայտարարել է նա։

ԱՄՆ նախագահը նաեւ մեկնաբանել է քննադատութիւնները, որ դաշնային կառավարությունը չի կատարել բաւարար աշխատանք թոքերի արհեստական օդափոխման սարքեր ձեռքբերելու ուղղութեամբ, որոնց կարիքն ունեն կորոնավիրուսի հետեւանքով ծանր վիճակում գտնւող հիւանդները։

Այդ կապակցութեամբ նա ընդգծել է, որ բազմաթիւ նահանգապետեր խնդրել են աւելի մեծ թւով ԹԱՕ սարքեր, քան անհրաժեշտ է։

«Դեֆիցիտից խուսափելը յանգեցրել է բարձրացւած պահանջարկի»,- նշել է նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։