Հա

Քաղաքական

07/04/2020 - 07:50

Եւրոպայում յոյս ունեն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դանդաղել

Եւրոպայում յոյս ունեն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դանդաղել, քանի որ նոր վարակւածների եւ մահերի թիւը սկսել է նւազել՝ ըստ վերջին օրերի ցուցանիշների։ Թւերը դրդում են եւրոպական առաջնորդներին փնտրել ազգային սահմանափակումները չեղարկելու ռազմավարութիւններ՝ միաժամանակ կոչ անելով հանրութեանը պահպանել կարգուկանոնը, քանի դեռ համաճարակն ամբողջովին չի վերացել։

«alikonline.ir» - Եւրոպայում յոյս ունեն, որ կորոնավիրուսի բռնկումը կարող է դանդաղել, քանի որ նոր վարակւածների եւ մահերի թիւը սկսել է նւազել՝ ըստ վերջին օրերի ցուցանիշների։ Թւերը դրդում են եւրոպական առաջնորդներին փնտրել ազգային սահմանափակումները չեղարկելու ռազմավարութիւններ՝ միաժամանակ կոչ անելով հանրութեանը պահպանել կարգուկանոնը, քանի դեռ համաճարակն ամբողջովին չի վերացել: Ըստ News.am-ի՝ հաղորդում է CNBC-ը։

Եւրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի էպիկենտրոն Իտալիան յայտնել է COVID-19-ի հետեւանքով վերջին երկու շաբաթւայ ընթացքում մահերի ամենափոքր թւի մասին․ կիրակի այդ թիւը կազմել է  525։ Շաբաթ զոհերի թիւը 681 էր, իսկ դրա նախորդ օրն այն կազմում էր 766 մարդ։

Այսօրւայ դրութեամբ Իտալիայում գրանցւել է կորոնավիրուսով վարակման 128948, դրա հետեւանքով մահւան 15887 դէպք՝ ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տւեալների։ Դա Եւրոպայում մահացութեան ամենաբարձր ցուցանիշն է։

Իսպանիայում, որտեղ ներկայում վարակւածների թիւն աւելին է, քան Իտալիայում  (131646 դէպք), նոր վարակւածների եւ մահւան դէպքերի թիւը եւս նւազել է վերջին օրերին․ 674 մահւան դէպք՝ ի տարբերութիւն 809-ի, որոնց մասին հաղորդւում էր մէկ շաբաթ առաջ։

Ֆրանսիան եւ Գերմանիան նոյնպէս յայտնել են մահւան դէպքերի թւի անկման մասին։

Կիրակի Ֆրանսիայի առողջապահութեան նախարարութիւնը յայտարարել էր, որ կորոնավիրուսի հետեւանքով մահւան դէպքերի թիւը կրճատւել է վերջին 24 ժամւայ ընթացքում, եւ վերակենդանացման բաժանմունքում նոր հիւանդների հոսքը եւս դանդաղել է։

Գերմանիան երկուշաբթի յայտնել է 4-րդ օրն անընդմէջ հիւանդութեան նոր դէպքերի յաճախականութեան նւազեցման մասին: Ընդհանուր առմամբ Գերմանիայում գրանցւել է վարակման 95391 եւ մահւան 1434 դէպք: Մահացութեան ցածր մակարդակը պայմանաւորւած է լայնամասշտաբ թեստաւորմամբ եւ յուսալի առողջապահական համակարգով:

Այնուամենայնիւ, այնպիսի մարմինները, ինչպիսին է RKI-ն, զգուշաւոր են Գերմանիայում համաճարակի զարգացման կանխատեսման գործում: Միեւնոյն ժամանակ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկէլն աւելի վաղ յայտարարել է, որ տւեալները յուսադրող են, սակայն կոչ է արել հասարակութեանը պահպանել սոցիալական հեռաւորութիւնն ու հիգիենան: 

Գերմանիան, Իտալիան եւ Իսպանիան երկարաձգել են մեկուսացման ժամկէտը մինչեւ ապրիլի 19-ը, ապրիլի 12-ը եւապրիլի 25-ը, համապատասխանաբար: Մեծ Բրիտանիան յայտարարել է, որ դիտարկում է ապրիլի 12-ից յետոյ իր ռեժիմը:

Լայնամասշտաբ թեստաւորումը մեկուսացման ռեժիմից աստիճանաբար դուրսբերման միջոցներից մէկն է: 

Արդէն հաշւարկւել է, որ 2019-ի մակարդակով ՀՆԱ-ի մակարդակի վերադարձի համար կարող է 2 տարի պահանջւել:

Այնուամենայնիւ, ներդրողները յոյս ունեն, որ եւրոպական շուկաները կտրուկ աճ կը գրանցեն երկուշաբթի, քանի որ դրանք արձագանքել են տարածաշրջանում կորոնավիրուսի տարածման տեմպերի դանդաղեցմանը: 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։