Հա

Քաղաքական

13/04/2020 - 09:40

Բիլ Գէյթս. «Կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթը պատրաստ կը լինի մէկ ու կէս տարուց»

Ամերիկացի միլիարդատէր ու բարերար Բիլ Գէյթսը BBC-ի հետ զրոյցում յայտարարել է՝ կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթը կարող է պատրաստ լինել մէկ ու կէս տարուց, բայց դեղամիջոցի զանգւածային արտադրութեան համար, միգուցէ կարիք լինի մեղմացնել անվտանգութեան ստուգման ընթացակարգերը:

«alikonline.ir» - Ամերիկացի միլիարդատէր ու բարերար Բիլ Գէյթսը BBC-ի հետ զրոյցում յայտարարել է՝ կորոնավիրուսի դէմ պատւաստանիւթը կարող է պատրաստ լինել մէկ ու կէս տարուց, բայց դեղամիջոցի զանգւածային արտադրութեան համար, միգուցէ կարիք լինի մեղմացնել անվտանգութեան ստուգման ընթացակարգերը: Հաղորդում է Panorama.am-ը։

«Անհրաժեշտ են փոխզիջումներ։ Մենք  պէտք է ունենանք անվտանգութեան հետ կապւած աւելի քիչ ստուգումներ սովորական իրավիճակի համեմատութեամբ։ Բացի այդ, կառավարութիւնները պէտք է որոշեն ընկերութիւններին ազատել պատասխանատւութիւնից եւ ասել՝ ի գործ այն իրավիճակում, երբ մենք ուղղակի ժամանակ չունենք, որպէսզի ամէն բան անենք սովորական կանոններով»,- ասել է Գէյթսը։

Մարտի կէսերին գործակալութիւնը տեղեկացրել էր, որ գիտնականները Covid-19-ի դէմ պատւաստանիւթի մի քանի տարբերակ են մշակել, հիմա դրանք փորձարկում են կենդանիների վրայ։ Եթէ դրանք յաջողութիւն ունենան, ապա յաջորդ փուլում կը փորձարկւեն մարդկանց վրայ, ինչը կարող է տեղի ունենալ այս տարի։

Գիտնականների ջանքերին խանգարում է այն փաստը, որ աշխարհում հնարաւոր է լինի կորոնավիրուսի մի քանի տեսակ։ Միաժամանակ կորոնավիրուսի դէմ պայքարի բրիտանացի գիտնականների խմբի ներկայացուցիչ, բրիտանացի Ջերեմի Ֆարրարը յայտնել է, որ պատւաստանիւթի մշակումը կարող է բարդացնել նաեւ այն հանգամանքը, որ Covid-19-ով արդէն հիւանդացած որոշ մարդկանց անալիզները կարող են վիրուսի առկայութիւնը ցոյց տալ նաեւ երկրորդ անգամ։

Նրա խօսքով, նման բան տեղի է ունեցել Հարաւային Կորէայում 100 պացիենտի մօտ, գիտնականները հիմա չեն հասկանում, արդեօ՞ք վիրուսը շարունակում է ակտիւ մնալ արեան մէջ, թէ այդ մարդիկ նորից են հիւանադացել։

Microsoft-ի կողմից ստեղծւած բարեգործական հիմնադրամը եւս ֆինանսաւորում է Covid-19-ի դէմ պատւաստանիւթի մշակմանը։ Գէյթսի խօսքով, միայն պատւաստումը թոյլ կը տայ վերադառնալ այն կեանքին, որն առկայ էր մինչեւ համավարակը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։