Հա

Քաղաքական

15/04/2020 - 08:20

Նիւ Եօրքի նահանգապետը յայտարարել է, որ չի ենթարկւի Թրամփի հրամանին, եթէ դա սպառնայ բնակչութեան առողջութեանը

Նիւ Եօրքի նահանգապետ Էնդրու Կուոմոն յայտարարել է, որ չի ենթարկւի նահանգի տնտեսութիւնը բացելու նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, եթէ դա սպառնայ բնակչութեան առողջութեանը։ 

«alikonline.ir» - Նիւ Եօրքի նահանգապետ Էնդրու Կուոմոն յայտարարել է, որ չի ենթարկւի նահանգի տնտեսութիւնը բացելու նախագահ Դոնալդ Թրամփի հրամանին, եթէ դա սպառնայ բնակչութեան առողջութեանը։ Տեղեկացնում է News.am-ը:

«Եթէ նա հրամայէր ինձ անել դա այնպէս, որպէսզի սպառնալիքի տակ դրւէր իմ նահանգի բնակչութեան առողջութիւնը, ես դա չէի անի»,- CNN-ին տւած հարցազրոյցում ասել է Կուոմոն։

Նրա խօսքերով՝ ցանկացած այդպիսի հրաման կը ստեղծի սահմանադրական հակասութիւն նահանգների եւ դաշնային կառավարութեան միջեւ, որը դատարան կը փոխանցւի։ «Ամենավատը, որ նա կարող է անել այս պահին, իրեն բռնակալի պէս պահելն է»,- ասել է նահանգապետը՝ նկատի ունենալով առաջիկայ նախագահական ընտրութիւնները։

Նախօրէին Թրամփը յայտարարել էր, որ հէնց ինքը, որպէս նախագահ, իրաւունք ունի որոշելու, թէ ինչպէս, երբ եւ ինչ կերպ հանել սահմանափակումները եւ բացել տնտեսութիւնը, այլ ոչ թէ նահանգապետները։ Սակայն Կուոմոն ասել է, որ երկրի հիմնադիրները արդէն լուծել են այդ հարցը։ «Դա արւել է շատ վաղուց։ Համիլտոն, Ջեֆերսոն, Մեդիսոն եւ Վաշինգտոն անուններով մարդիկ գրել են փաստաթուղթ, որը կոչւում է Միացեալ Նահանգների Սահմանդրութիւն»,- նշել է նա,- դրանում ասւում է, որ դաշնային կառավարութիւնը բացարձակ իշխանութիւն չունի։ Դա ուղիղ հակասում է նրան, ինչ ասել է նախագահը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։