Հա

Քաղաքական

19/04/2020 - 07:50

Ferrari-ի գործարանը սկսել է թոքերի արհեստական օդափոխման սարքեր թողարկել

Սպորտային աւտոմեքենաներ արտադրող իտալական Ferrari ընկերութիւնը միացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի դէմ պայքարին։ Մարանէլոյում գտնւող գործարանում սկսել են թոքերի արհեստական օդափոխման սարքերի համար փականներ եւ ամրակներ թողարկել։

«alikonline.ir» - Սպորտային աւտոմեքենաներ արտադրող իտալական Ferrari ընկերութիւնը միացել է SARS-CoV-2 կորոնավիրուսի դէմ պայքարին։ Մարանէլոյում գտնւող գործարանում սկսել են թոքերի արհեստական օդափոխման սարքերի համար փականներ եւ ամրակներ թողարկել: Ըստ News.am-ի՝ շաբաթ օրը գրել է La Gazzetta dello Sport-ը։

Արտադրանքը կուղղւի արտակարգ իրավիճակների կանխման գերատեսչութեանը, որը դրանք կը բաշխի նոր վիրուսով պացիենտներ ունեցող հիւանդանոցներին, յայտնում է DW-ն։

Կորոնավիրուսն Իտալիա է ներթափանցել յունւարի վերջին։ Երկրի իշխանութիւնները Եւրոպայում առաջիններից էին, որ սկսեցին սահմանփակել տեղաշարժի ազատութիւնը, որպէսզի դանդաղեցնեն հիւանդութեան տարածումը։

Անցած ամիսներին Իտալիան Եւրոպայում առաջին տեղն է գրաւել COVID-19-ով հիւանդների մահերի թւով։ SARS-CoV-2 վիրուսը յայտնաբերվւլ է Իտալիայի աւելի քան 172 000 բնակիչների մոտ, 23 հազար մարդ մահացել է։ Իտալիայից մի քանի տասնեակ պացիենտների Գերմանիան է ընդունել։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։