Հա

Քաղաքական

27/04/2020 - 14:20

Հարաւային Կորէան պնդում է, որ Կիմ Չէն Ընի առողջական վիճակը լաւ է

Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ընն առողջ է։

«alikonline.ir» - Հիւսիսային Կորէայի ղեկավար Կիմ Չէն Ընն առողջ է: Ըստ Tert.am-ի՝ գրում է CNN-ը՝ յղում տալով Հարաւային Կորէայի նախագահի՝ դիւանագիտութեան եւ ազգային անվտանգութեան հարցերով յատուկ խորհրդական Մուն Չժոն Ինի յայտարարութեանը։

«Մեր կառավարութեան դիրքորոշումը նոյնն է։ Կիմ Չէն Ընն ողջ-առողջ է։ Նա ապրիլի 13-ից սկսած գտնւում է Վոնսան քաղաքում։ Կասկածի առիթ տւող որեւէ տեղաշարժ չի նկատւել»,- ընդգծել է պաշտօնեան։

Աւելի վաղ տեղեկութիւններ էին տարածւել այն մասին, որ հիւսիսկորէացի առաջնորդը շարունակում է աշխատել եւ Վոնսան Կալմայի արեւելեան ափին գտնւող զբօսաշրջային գօտու շինարարներին շնորհակալական ուղերձ է յղել։

Յիշեցնենք, որ հիւսիսկորէացի առաջնորդն ապրիլի 11-ից յետոյ հանրութեանը չի ներկայացել։ Իր ղեկավարութեան ընթացքում առաջին անգամ նա ապրիլի 15-ին չի մասնակցել պապի ծննդեան տարեդարձի հանդիսաւոր արարողութեանը:

Նախորդ շաբաթ տեղեկութիւններ էին տարածւել ենթադրեալ վիրահատութիւնից յետոյ Կիմ Չէն Ընի առողջական վիճակի վատթարացման մասին։ Աւելի ուշ հարաւկորէական լրատւամիջոցները յայտարարել էին, որ «անհետացած» առաջնորդը Ճապոնական ծովի լողափերից մէկի մասնաւոր հանգստեան գօտիներից մէկում է եւ որ վերջինս Փհենեանը լքել է կորոնավիրուսով չվարակւելու համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։