Հա

Քաղաքական

03/05/2020 - 10:05

«Առանց արտաքին լուրջ ֆինանսատնտեսական աջակցութեան Լիբանանի ճգնաժամը հարթելն անհնար է»․ Արմէն Պետրոսեան

Լիբանանում ստեղծւած ծանր իրավիճակի լուծման միակ իրատեսական ճանապարհը արտաքին հիմնական հովանաւոր երկրների լայն աջակցութիւնը վայելող կառավարութեան ձևաւորումն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

«alikonline.ir» - Լիբանանում ստեղծւած ծանր իրավիճակի լուծման միակ իրատեսական ճանապարհը արտաքին հիմնական հովանաւոր երկրների լայն աջակցութիւնը վայելող կառավարութեան ձևաւորումն է՝ Yerkir.am-ի հետ հարցազրոյցում ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը։

«Որովհետեւ առանց արտաքին լուրջ ֆինանսատնտեսական աջակցութեան եւ զուգահեռաբար ներքին, խորքային բարեփոխումների Լիբանանում ստեղծւած ճգնաժամային իրավիճակը հարթելն անհնար է»,- ասաց նա։

Նրա կանխատեսմամբ՝ տնտեսական եւ քաղաքական վիճակը այդ երկրում շարունակելու է վատթարանալ։

Լիբանանահայ համայնքը, նրա խօսքով՝ կրում է նոյն զրկանքները, ինչ Լիբանանի ողջ բնակչութիւնը ե՛ւ տնտեսական, ե՛ւ առողջապահական, ե՛ւ քաղաքական ու իրաւական․ «Համայնքի վիճակը եւս, բնականաբար, մտահոգիչ է եւ դրա բարելաւման հնարաւորութիւններն ուղղակի պայմանաւորւած են ընդհանուր առմամբ Լիբանանի վիճակով»։

Լիբանանահայութեան զանգւածային ներգաղթ կազմակերպելը դէպի Հայաստան, արաբագէտի դիտարկմամբ, բացասաբար կազդի հայ-լիբանանեան յարաբերութիւնների վրայ, քանի որ լիբանանահայերը առաջին հերթին Լիբանան պետութեան քաղաքացիներ են, բայց Հայաստանը պէտք է պատրաստակամութիւն յայտնի ընդունելու բոլոր ցանկացողներին, անհատական մակարդակով պէտք է ցուցաբերւի աջակցութիւն, ինչը, ըստ նրա, մշտապէս արւել է։

Լիբանան պետութեանը տնետեսական օժանդակութիւնը Հայաստանը հազիւ թէ կարողանայ ցուցաբերել, նշեց արաբագէտը, քանի որ Լիբանանի խնդիրները շատ խորն են և բաւական մեծ ծաւալի տնտեսական աջակցութեան մասին է խօսքը, որը համաշխարհային տնտեսական կազմակերպութիւնները կարող են տրամադրել։ Քաղաքական աջակցութեան մասով երկկողմ յարաբերութիւնները բաւական բարձր մակարդակի են եւ դա գրաւական է, որ ցանկացած պահի Հայաստանը բարեկամ Լիբանանի ժողովրդի եւ պետութեան կողքին է։

Համավարակի այս շրջանում Լիբանանում բողոքի գործողութիւնների կրկին սկսումը պայմանաւորւած է երկրում ստեղծւած սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակով, որն աւելի խորացաւ կարոնավիրուսի համավարակի հետեւանքով երկրի իշխանութիւնների մտցրած տնտեսական սահմանափակումներով՝ նշեց Արմէն Պետրոսեանը, ինչպէս նաեւ համաշխարհային տնտեսութեան զարգացումներով։

«Աշխարհում եւ Լիբանանում տնտեսական անկումը աւելի խորացրեց լիբանանցիների սոցիալ-տնտեսական վիճակը՝ մի քանի ամսում բնակչութեան շրջանում աղքատութեան մակարդակը կտրուկ իջեցնելով․ Լիբանանի բնակչութեան կէսից աւելիի կենսամակարդակը աղքատութեան շեմից ցածր է, ազգային արժոյթը արժեզրկւել է 60 տոկոսով, իսկ սա նշանակում է երկրում գնաճ է արձանագրւել, որովհետև երկիրը դոլարիզացւած է»,-ասաց Արմէն Պետրոսեանը։

Այս պարագայում շարքային լիբանանցին կանգնած էր երկընտրանքի առջև՝ շարունակել պայքարել համավարակի՞ տարածման դէմ, թէ՞ սովի։ Շատ շրջաններում մոռացութեան տւեցին առողջապահական մարտահրաւէրը և գնացին սոցիալ-տնտեսական խնդիրները վեր հանելու ճանապարհով։

Կրկին ակտիւացած բողոքի գործողութիւնները նաեւ կողմնակի հրահրումների հետեւանք են՝ նշեց Արմէն Պետրոսեանը։ Լիբանանի նախկին վարչապետ եւ «Ալ-Մուստաքբալ» սուննիական շարժման ղեկավար Սաադ Հարիրին երկրի նոր վարչապետ Հասան Դիաբի կառավարութեանը մեղադրեց յեղաշրջում պլանաւորելու համար: Անցեալ շաբաթ Հարիրին վերադարձել է Բէյրութ եւ նաեւ ընդդիմութեան առաջնորդի վերադարձով են պայմանաւորում մայրաքաղաքում եւ այլ քաղաքներում հակակառավարական ցոյցերի վերսկսումը: Նախկին վարչապետը, որը ստիպւած էր հրաժարական տալ անցեալ տարւայ հոկտեմբերի 29-ին՝ Լիբանանը ընդգրւած զանգւածային բողոքի ալիքի պատճառով, այժմ մեղադրանք է առաջադրում իր իրաւայաջորդին: Նա պնդում է, որ Դիաբը եւ իր թիմը ժամանակին չեն մշակել հակաճգնաժամային ծրագրեր, հետեւաբար մեղաւոր են ֆինանսական դեֆոլտի համար:

«Ինչպէս ցանկացած երկում, Լիբանանում էլ կանխատեսելի էր, որ ընդդիմադիրները կօգտագործեն համավարակի հետևանքները իշխանութիւնների դէմ քաղաքական պայքարի համար։ Անգամ անցեալ հոկտեմբեր-նոյեմբերի բողոքի ցոյցերի կուլմինացիոն շրջանում Հարիրին պահպանում էր վարչապետի պաշտօնում մնալու հաւանականութիւնը և նպատակները։ Միայն անհրաժեշտ էին շատ աւելի ազատ գործելու իրաւաքաղաքական հիմքեր, բայց ցուցարանները չէին տալիս հնարաւորութիւն՝ երկրի խնդիրների լուծման բանալին նաեւ անձերի փոփոխութեան մէջ տեսնելով»,-ասաց Արմէն Պետրոսեանը։

Նախկին վարչապետի վերադարձը իբրեւ հակակառավարական ցոյցերի առաջնորդ, արաբագէտը բացատրում է նաեւ Լիբանանի քաղաքական համակարգի եւ զուգակցւած պետական կառավարման եւ տնտեսական համակարգի էութեամբ․ «Լիբանանը համայնքային երկիր է եւ ինչպէս առանձին անձինք, այնպէս էլ կուսակցութիւններն ունեն հաւատարիմ հետեւորդներ։ Սունիական համայնքը կառավարութեան մէջ, որին ներակայացնում էր Հարիրին, ունէր յստակ ուղեգիծ եւ հաւատարիմ կերպով շարունակում է աջակցել Հարիրիին։ Չնայած այս միասնութեան կառավարութեան ձեւաւորմանը, սունիական որոշ խմբեր չեն աջակցում այդ կառավարութեանը եւ շարունակում են իրենց շահերը ներկայացնողների դերում տեսնել Հարիրիին»։

Դեռեւս մարտին Լիբանանը յայտարարեց դեֆոլտի մասին. արտաքին պարտքը հասել էր ՀՆԱ-ի 170 տոկոսին։

«Սա նշանակում է, որ երկիրը վճարունակ չէ, էականօրէն նւազեցւում է երկրի միջազգային տնտեսական հեղինակութիւնը։ Կանխատեսելի էր նման վիճակ դեռ անցեալ տարէվերջին, երբ սկսւել եւ մի քանի ամիս շարունակւում էին այս բողոքի գործողութիւները, երկրում խորացել էր համակարգային ճգնաժամը՝ այդ թւում տնտեսութեան մէջ։ 2-3 տասնամեակ վաղեմութեան խորքային խնդիրները խեղդել էին տնտեսութիւնը»,- նշեց Արմէն Պետրոսեանը։

Արաբագէտի դիտարկմամբ՝ լուծման երկու ճանապարհ կար․ երկրի ներսում խորքային բարեփոխումները եւ զուգահեռ՝ արտաքին ֆինանսական աջակցութիւնը։

«Այս տարւայ յունւարի վերջին կառավարութիւնը ունէր նման նպատակներ, բայց համավարակի տարածումը դանդաղեցրեց այդ գոծընթացը։ Իսկ արտաքին աջակցութեան հնարաւորութիւնները նւազեցին երկու պատճառով՝ առաջին՝ համավարակ եւ երկրորդ՝ Լիբանանի նոր կառավարութիւնը չի վայելում աւանդական արտաքին հովանաւորների՝ արաբական և եվրոպական երկրների աջակցութիւնը»,- պարզաբանեց Արմէն Պետրոսեանը։

 

Աննա Բալեան

Յարակից լուրեր

  • Պաապտայի մէջ. «Լիբանանի պատմութեան մէջ այս շատ զգայուն փուլին ընթացքին պէտք է պահպանել լիբանանեան միասնականութիւնը». Շեշտեց Յ. Բագրատունի
    Պաապտայի մէջ. «Լիբանանի պատմութեան մէջ այս շատ զգայուն փուլին ընթացքին պէտք է պահպանել լիբանանեան միասնականութիւնը». Շեշտեց Յ. Բագրատունի

    Հանրապետութեան նախագահ զօր. Միշէլ Աուն երէկ առաւօտեան ժամը 10:00-ին ընդունեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունին, որուն հետ քննարկեց լիբանանեան քաղաքական բեմը յուզող իրադարձութիւնները, երկրին մէջ տիրող ընդհանուր կացութիւնը, ինչպէս նաեւ շրջանային իրադարձութիւններն ու Լիբանանի վրայ անոնց ունեցած հետեւանքները:

  • Անդրադարձ. Սպասելով արշալոյսին եւ նոր պայքարին
    Անդրադարձ. Սպասելով արշալոյսին եւ նոր պայքարին

    «Համբերութիւնը դառն է, սակայն անոր պտուղը քաղցր է», կ՛ըսէ ֆրանսական առածը, ուստի իւրաքանչիւր լիբանանցի, ինչպէս որեւէ այլ մարդ արարած, համբերութեամբ կը սպասէ «ՔՈՎԻՏ-19»-ի համաճարակի ստեղծած խաւարին աւարտը հռչակող արշալոյսին, որ սակայն կրնայ ուշանալ, որովհետեւ իրերայաջորդ զգուշացումներ կը հնչեն համաճարակի 2-րդ ալիքէ մը, որ ըստ նախատեսութեանց, պիտի ըլլայ աւելի աղէտալի:

  • «Մեր կոչն ու արդար սպասումն է, որ մեր բոլոր ազնիւ հայորդիները այս փուլին չզլանան իրենց օժանդակութիւնը. Այսօր մենք ձեզի պէ՛տք ունինք». Յակոբ Բագրատունի
    «Մեր կոչն ու արդար սպասումն է, որ մեր բոլոր ազնիւ հայորդիները այս փուլին չզլանան իրենց օժանդակութիւնը. Այսօր մենք ձեզի պէ՛տք ունինք». Յակոբ Բագրատունի

    Լիբանանահայութիւնը այսօր կ՛ապրի ծանր պայմաններու մէջ եւ նախորդ տարուընէ ի վեր գաղութը կանգնած է դէմ յանդիման զանազան մարտահրաւէրներու, որոնց հետեւանքները ճակատագրական են նիւթական, տնտեսական, ընկերային եւ կենցաղային մակարդակներու վրայ։ «Ասպարէզ»ին տուած հարցազրոյցին ընթացքին գաղութին ներկայ կացութեան, անոր կարիքներուն եւ դժուարութիւններուն մասին խօսեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի՝ հաստատելով, որ Լիբանանի հայութեան ապրած այս դժնդակ վիճակէն դուրս գալու համար անիկա կարիքը ունի իր բոլոր հայրենակիցներուն նեցուկին։

  • «200-600 հազար թուման կանխիկ գումար է վճարւել 3 մլն ընտանիքների». Շարիաթմադարի
    «200-600 հազար թուման կանխիկ գումար է վճարւել 3 մլն ընտանիքների». Շարիաթմադարի

    Համաձայն իրանական բարօրութեան տեղեկատւական համակարգում առկայ տւեալների՝ 200-600 հազար թուման կանխիկ գումար է վճարւել 3 մլն ընտանիքների, որոնք նւազագոյն ֆինանսական միջոցներ ունեն:

  • Դեսպան Աթաբէկեան ծաղկեպսակ զետեղեց նահատակ Վիգէն Զաքարեանի կիսանդրիին առջեւ
    Դեսպան Աթաբէկեան ծաղկեպսակ զետեղեց նահատակ Վիգէն Զաքարեանի կիսանդրիին առջեւ

    Շուշիի ազատագրութեան եւ արցախեան ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 28-րդ տարելիցին առիթով, ուրբաթ, 8 մայիս 2020-ի` կէսօրուան ժամը 12:30-ին, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպան Վահագն Աթաբէկեան, ընկերակցութեամբ դեսպանատան զինուորական կցորդ` գնդապետ Ալեքսանտր Մուշեղեանի, այցելեց ՀՅԴ «Նիկոլ Դուման» ակումբ եւ դիմաւորուեցաւ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունիի, Կեդրոնական կոմիտէի անդամ Յակոբ Հաւաթեանի եւ «Նիկոլ Դուման» կոմիտէի անդամներուն կողմէ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։