Հա

Քաղաքական

05/05/2020 - 08:10

Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամիսներ տեւած սահմանափակումների չեղարկումից յետոյ մարդիկ դուրս են եկել փողոցներ

Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամիսներ տեւած սահմանափակումների թուլացումից յետոյ մարդիկ դուրս են եկել փողոցներ:

«alikonline.ir» - Իտալիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ամիսներ տեւած սահմանափակումների թուլացումից յետոյ մարդիկ դուրս են եկել փողոցներ: Ըստ Tert.am-ի՝ յայտնում է Daily Mail պարբերականը։

Իտալիան երէկ ազդարարել է Եւրոպայում ամենաերկար սահմանափակումների ռեժիմի աւարտի մասին եւ թեւակոխել համավարակի դէմ պայքարի երկրորդ փուլ․ երկրում ռեստորաններն ու սրճարանները վերսկսել են իրենց աշխատանքը, մարդիկ կարող են արդէն ազատ տեղաշարժւել, այցելել իրենց հարազատներին, Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակն այսօրւանից կրկին մարդաշատ է, Միլանում գնացքներն ու կայանատեղիները կրկին լի են ուղեւորներով։

Աղբիւրը մանրամասնում է, որ Իտալիայում կառավարութիւնը նման քայլի է գնացել կորոնավիրուսով վարակակիրների եւ մահւան դէպքերի թւի աստիճանական նւազման ֆոնին․ երկրում կիրակի գրանցւել է մարտի 10-ին սահմանւած կարանտինային ռեժիմից ի վեր մահւան ամենացածր ցուցանիշը՝ 174 դէպք։

Գերմանիայում հարիւր հազարաւոր աշակերտներ վերադարձել են դպրոցներ, Պորտուգալիայում էլ վերաբացւել են խանութները, սակայն որոշ պայմաններով․ այստեղ առանց դիմակի մարդկանց մինչեւ 350 Եւրոյի չափով տուգանք է սպառնում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։