Հա

Քաղաքական

09/05/2020 - 14:05

«Ակօս»․ «Աւելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրւել»

Ստամբուլում հրատարակւող «Ակօս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտայայտութեանը։

«alikonline.ir» - Ստամբուլում հրատարակւող «Ակօս» թերթն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին սկանդալային արտայայտութեանը։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը:

Էրդողանը, խօսելով ահաբեկչութեան դէմ պայքարի մասին, նշել էր, որ Թուրքիայում կան «սրի աւելցուկ» ահաբեկիչներ, որոնց թոյլ չեն տալու որեւէ գործողութիւն իրականացնել։

«Ակօս» թերթը, ի պատասխան Էրդողանի այս յայտարարութեանը, յօդւած է հրապարակել։

«Աւելի քան 100 տարի է անցել, սակայն այդ սուրը ոչ մի կերպ վայր չի դրւել։ Արդէն պէտք է առերեսւենք այդ մտածելակերպի հետ...

Թէ ում կասեն, որ խմբի համար կասեն դա, մէկ է չկայ այնպիսի մի եզրոյթ, որը կը պարունակի, կենթադրի այդքան սարսափ եւ բռնութիւն, ինչպիսին «սրի աւելցուկ» արտայայտութիւնն է»,- գրել է թերթը։

Թերթը յայտնում է, որ Թուրքիայում «սրի աւելցուկ» արտայայտութիւնը երկար տարիներ շարունակում են օգտագործել։ Դա ասելով՝ նկատի ունեն 1915 թ․ Հայոց Ցեղասպանութիւնից փրկւած հայերին։

«Թուրքիայի պետական եւ քաղաքական աւանդոյթը, որը պնդում է, թէ «ցեղասպանութիւն չի եղել», որքան էլ որ տարօրինակ է՝ ցեղասպանութիւնը նկարագրող այդ եզրոյթն ամէն անգամ օգտագործում են, որպէսզի սպառնան այն հայերին, որոնք նախընտրել են մնալ այս երկրում (Թուրքիա-Խմբ.), վերջիններիս յիշեցնեն այդ երկրում իրենց դիրքի մասին, միւս կողմից էլ ահաբեկեն այն միւս խմբերին, որ ստիպւած են եղել ենթարկւել նման բռնութեան կամ կենթարկւեն», - ասւում է յօդւածում։

Նշւում է, որ տւեալ եզրոյթը վերջին տասնամեակներում աւելի շատ օգտագործւում է այն շրջանակների համար, որոնց Թուրքիան իր թշնամին է համարում։ 

«Ակօս»-ը քննադատել է էրդողանի այդ յայտարարութիւնը, յայտնելով, որ ինչպէս իրենք, այնպէս էլ տարբեր զգայուն խմբեր փորձում են նկարագրել, թէ դա իր մէջ ինչպիսի բռնութեան եւ կոտորածի քաղաքականութիւն է պարունակում։

«Սակայն ակներեւ է, որ այդ զգուշացումները եւ քննադատութիւնները չեն կարեւորում եւ անտարբերութեան են մատնում։ Պետութեան վարած քաղաքականութեան տեսանկիւնից սուրը դեռեւս մի «գործիք» է, որը դեռեւս օգտագործւում է հասարակութեանը սպառնալու նպատակով եւ անհրաժեշտութեան դէպքում շրջանառւում է եւ շրջանառւելու է»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։