Հա

Քաղաքական

09/05/2020 - 14:10

«Կորոնավիրուսի համավարակը շարունակում է «ատելութեան եւ այլատեացութեան ցունամի» առաջացնել». ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար

Կորոնավիրուսի համավարակը շարունակում է առաջացնել «ատելութեան եւ այլատյացութեան ցունամի» առաջացնել, յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը:

«alikonline.ir» - Կորոնավիրուսի համավարակը շարունակում է առաջացնել «ատելութեան եւ այլատյացութեան ցունամի» առաջացնել, յայտարարել է ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշը: Ըստ News.am-ի՝ փոխանցում է AP-ն:

Ըստ նրա` համացանցում աճում են բացասական տրամադրութիւններն օտարերկրացիների դէմ, եւ փողոցներում COVID-19-ի հետ կապւած «հակասեմական դաւադրութեան տեսութիւններ եւ հակաիսլամական յարձակումներ են տարածւել»: Նա նշել է, որ միգրանտներ եւ փախստականները դրոշմւել են որպէս «վիրուսի աղբիւր, իսկ ապա զրկւել են բժշկական օգնութիւնից օգտնւելու հնարաւորութիւնից»:

«Քանի որ տարեցները ամենախոցելիներից մէկն են դարձել, սարկաստիկ մեմեր են յայտնւել,- ասել է նա:- Իսկ լրագրողները, բուժաշխատողները, օգնութեան ցուցաբերման աշխատողները եւ իրաւապաշտպանները պարզապէս իրենց աշխատանքի զոհն են դառնում»:

Գուտերեշը կոչ է արել գործադրել «բոլոր ջանքերը` ամբողջ աշխարհում ատելութեամբ լի յայտարարութիւններին վերջ տալու համար»: Նա նաեւ կոչ է արել քաղաքական առաջնորդներին սոլիդարութիւն ցուցաբերել բոլոր մարդկանց հետ, որպէսզի կրթական հաստատութիւնները կենտրոնանան «թւային գրագիտութեան վրայ այն ժամանակ, երբ «ծայրայեղականները ձգտում են ներգրաւել պոտենցիալ յուսահատ լսարանին»:

ԶԼՄ-ներին, յատկապէս` սոցիալական ցանցերին, նա կոչ է արել «վերացնել ռասիստական, կնատեացական եւ այլ վնասակար քոնթենթը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։