Հա

Քաղաքական

11/05/2020 - 09:45

Գերմանիայում ձերբակալւել է թուրքը, որը մի շարք յարձակումներ էր կազմակերպել Վալդքրայբուրգ քաղաքում

Գերմանիայի Բայերն նահանգի ոստիկանութիւնը ձերբակալել է ծագումով թուրք, 25-ամեայ մի քաղաքացու, որն ինքն իրեն ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման կողմնակից էր յայտարարել, եւ մի շարք յարձակումներ էր կազմակերպել Վալդքրայբուրգ քաղաքում:

«alikonline.ir» - Գերմանիայի Բայերն նահանգի ոստիկանութիւնը ձերբակալել է ծագումով թուրք, 25-ամեայ մի քաղաքացու, որն ինքն իրեն ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման կողմնակից էր յայտարարել, եւ մի շարք յարձակումներ էր կազմակերպել Վալդքրայբուրգ քաղաքում. տեղեկացնում է Deutsche Welle-ն:

Ոստիկանութիւնը կասկածում է նրան Վալդքրայբուրգում թուրքերին պատկանող հաստատությիւնների վրայ յարձակման մէջ ապրիլի 16-ից մինչեւ մայիսի 6-ն ընկած ժամանակահատւածում։ Յարձակման են ենթարկւել հիմնականում սննդի եւ հանրային ծառայութեան օբիեկտներ․ կասկածեալը դրանց տարածքների ուղղութեամբ քարեր է նետել։ Իսկ մթերային խանութներից մէկը հրկիզել է ապրիլի 27-ին, ինչի հետեւանքով տարհանւել է 27 մարդ, եղել են տուժածներ, իսկ տարածքը կրել է բազմամիլիոնանոց վնաս։

«Որպէս յանցագործութեան դրդապատճառ՝ մեղադրեալն անւանել է «ատելութիւնը» թուրք հայրենակիցների նկատմամբ՝ կապւած նրա՝ ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորմանը հակւածութեան հետ»,- ասւած է ոստիկանութեան հաղորդագրութեան մէջ։

Կասկածեալը բերման է ենթարկւել մայիսի 8-ին, առանց տոմսի գնացքով երթեւեկելու պատճառով: Սակայն առաւել մանրամասն ստուգման արդիւնքում նրա ուսապարկում յայտնաբերւել է ինքնաշէն ռումբեր։ Ոստիկանները ստիպւած են եղել տարհանել եւ շրջափակել կայարանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։