Հա

Քաղաքական

13/05/2020 - 08:15

Թուրքիան Յունաստանին, Կիպրոսին, Եգիպտոսին, Ֆրանսիային եւ ԱՄԷ-ին «չարիքի դաշինք» ստեղծելու մէջ է մեղադրել

Թուրքիան Յունաստանին, Կիպրոսին, Ֆրանսիային եւ ԱՄԷ-ին «չարիքի դաշինք» ստեղծելու մէջ է մեղադրել այն բանից յետոյ, երբ այս երկրները Միջերկրածովեան շրջանում եւ Լիբիայում Անկարայի քաղաքականութիւնը դատապարտող համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել։

«alikonline.ir» - Թուրքիան Յունաստանին, Կիպրոսին, Ֆրանսիային եւ ԱՄԷ-ին «չարիքի դաշինք» ստեղծելու մէջ է մեղադրել այն բանից յետոյ, երբ այս երկրները Միջերկրածովեան շրջանում եւ Լիբիայում Անկարայի քաղաքականութիւնը դատապարտող համատեղ յայտարարութեամբ են հանդէս եկել։ Այս մասին յայտնում է News.am-ը:

Թուրքիայի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Համի Աքսոյը յայտարարել է, որ այս հինգ երկրները «տարածաշրջանային քաոս եւ անկայունութիւն են ստեղծում» Միջերկրական ծովի արեւելեան մասում եւ «լիբիացիների ժողովրդավարութեան յոյսը զոհաբերում են յանուն բռնակալների ոչ խելամիտ ագրեսիայի»։  

Աւելի վաղ Եգիպտոսը, Արաբական Միացեալ Էմիրութիւնները, Յունաստանը, Ֆրանսիան եւ Կիպրոսը ափսոսանք էին յայտնել Լիբիայում բռնութեան սրման կապակցութեամբ՝ նշելով, որ ազգային համաձայնութեան կառավարութեան հետ Թուրքիայի պայմանաւորւածութիւնը սպառնում է տարածաշրջանային կայունութեանը։

Համատեղ յայտարարութեան մէջ այս հինգ երկրները դատապարտել են անօրինական թուրքական գործողութիւնները Կիպրոսի բացառիկ տնտեսական գօտում եւ նրա տարածքային ջրերում։

Նախարարները նաեւ դատապարտել են Թուրքիայի կողմից Յունաստանի օդային տարածքի խախտումները, այդ թւում՝ բնակավայրերի եւ տարածքային ջրերի վրայով թռիչքները՝ որպէս միջազգային իրաւունքի խախտում։ Բացի այդ, նախարարները դատապարտել են Թուրքիայի կողմից քաղաքացիական անձանց պարբերաբար շահագործումը եւ նրանց կողմից յունական ցամաքային ու ծովային սահմանները անօրինական հատելուն դրդելը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։