Հա

Քաղաքական

14/05/2020 - 08:50

Էրդողանի հետ կապւած ամսագիրը թիրախ է դարձրել Թուրքիայի քրիստոնեաներին

Թուրքական Gerçek Hayat ամսագիրը հրապարակել է 176 էջանոց յատուկ համար, որը թիրախ է դարձրել Թուրքիայի կրօնական փոքրամասնութիւնների առաջատար ներկայացուցիչներին: Ամսագրի յատուկ հրապարակման վերնագիրն է․ «FETO. ո՞վ է գլխաւոր ահաբեկիչ Ֆեթուլլահ Գիւլէնը: Ամենադաժան ահաբեկչական կազմակերպութեան 100-ամեայ պատմութիւնը»:

«alikonline.ir» - Թուրքական Gerçek Hayat ամսագիրը հրապարակել է 176 էջանոց յատուկ համար, որը թիրախ է դարձրել Թուրքիայի կրօնական փոքրամասնութիւնների առաջատար ներկայացուցիչներին: Ամսագրի յատուկ հրապարակման վերնագիրն է․ «FETO. ո՞վ է գլխաւոր ահաբեկիչ Ֆեթուլլահ Գիւլէնը: Ամենադաժան ահաբեկչական կազմակերպութեան 100-ամեայ պատմութիւնը»: Այս մասին ըստ News.am-ի՝ գրում է Persociation.org-ը:

Ամսագրի համարը, որը, ինչպէս սպասւում է, մինչեւ 2020 թւականի սեպտեմբեր շրջանառութեան մէջ կը մնայ, պնդում է, որ կրօնական փոքրամասնութիւնների առաջնորդները FETO-ի (այսպէս են թուրքական իշխանութիւնները անւանում իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գիւլէնի շարժումը-ԽՄԲ.) յանցակիցներ են։ Հրապարակւել են նաեւ այդ առաջնորդների լուսանկարները:

Յօդւածը հաստատում է, որ Տիեզերական պատրիարք Բարդուղիմէոսը իբր օգնել է FETO-ին կազմակերպել 2016-ի պետական յեղաշրջման փորձը: Թիրախ են դարձել նաեւ Թուրքիայի գլխաւոր ռաբբինը, Կոստանդնուպոլսի նախկին հայ պատրիարքը եւ Հռոմի պապ Յովհաննէս Պօղոս 2-րդը: Մի շարք կրօնական առաջնորդներ դատապարտել են այդ մեղադրանքները՝ նախազգուշացնելով, որ դրանք կարող են ռասիստական յարձակումներ եւ պղծումներ հրահրել: Օրինակ, անցած ուրբաթ հայկական եկեղեցին յարձակման էր ենթարկւել հրկիզողի կողմից։

Gerçek Hayat-ը կապւած է Albayrak Holding-ի հետ, որը յայտնի է, որպէս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ սերտ կապ ունեցող հսկայ հոլդինգ: Նրանք ԶԼՄ-ներում հիմնւում են իսլամիստների վրայ եւ յաճախ հետապնդում են քրիստոնեաներին՝ ատելութեան խօսքի միջոցով:

Քրիստոնեաներին FETO-ի հետ կապելու փորձերը էլ աւելի շատ տագնապ են հարուցում, քանի որ Էրդողանը FETO-ի դէմ մեղադրանքներն օգտագործել է այլախոհներին ձերբակալելու համար, որպէսզի ստիպի երկրին լռել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։