Հա

Քաղաքական

14/05/2020 - 11:55

«Բայդէնին աջակցում են կանայք, իսկ Թրամփին՝ տղամարդիկ. Բայդէնը նախընտրական մրցավազքում առաջ է անցել գործող ղեկավարից»․ CNN

Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը նախընտրական մրցարշաւում 5 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընտրողների համազգային աջակցութեան վարկանիշը։

«alikonline.ir» - Դեմոկրատական կուսակցութիւնից ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին փոխնախագահ Ջօ Բայդէնը նախընտրական մրցարշաւում 5 տոկոսով առաջ է անցել գործող նախագահ Դոնալդ Թրամփից, հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ընտրողների համազգային աջակցութեան վարկանիշը։ Գրում է Yerkir.am-ը:

Հետազօտութեան տւեալների համաձայն՝ հարցւածների 51 տոկոսն աջակցում է Բայդէնին, մինչդեռ Թրամփին նախապատւութիւնը տալիս է ընտրողների 46 տոկոսը:

Հետազօտութեան հեղինակները նաեւե նշում են, որ Բայդէնն աւելի մեծ ժողովրդականութիւն է վայելում կանանց շրջանում, Իսկ Թրամփին ընտրութիւններում պատրաստ են աջակցել տղամարդիկ:

Թեկնածուների ընտրազանգւածի տարբերութիւններն այսքանով չեն սահմանափակւում․ եթէ դեմոկրատների ներկայացուցչին աւելի շատ աջակցում է Միացեալ Նահանգների սեւամորթ բնակչութիւնը եւ 40-ից բարձր մարդիկ, ապա Թրամփին աջակցում է սպիտակամորթ եւ երիտասարդ ընտրազանգւածը։

Հաղորդւում է, որ Դոնալդ Թրամփին բացասաբար է վերաբերւում հարցւածերի 55 տոկոսը, Ջօ Բայդէնին՝ 46 տոկոսը:

ԱՄՆ-ի 46-րդ նախագահի ընտրութիւնները կը կայանան 2020 թւականի նոյեմբերի 3-ին:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։