Հա

Քաղաքական

17/05/2020 - 08:45

«Ամբողջովին ձախ արմատականներն են վերահսկում»․ Թրամփի հերթական թիրախը սոցցանցերն են

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական թիրախը սոցցանցերն են:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հերթական թիրախը սոցցանցերն են. հաղորդում է CNBC-ն:

Նախագահ Թրամփը խիստ քննադատութեան է ենթարկել սոցցանցերին՝ նշելով, որ դրանք վերահսկւում են «ձախ արմատականների կողմից»:

«Facebook-ին, Instagram-ին, Twitter-ին, եւ Google-ին ամբողջովին ձախ արմատականներն են վերահսկում»,- ասել է նա՝ յաւելելով, որ ԱՄՆ վարչակազմը աշխատում է իրավիճակը շտկելու ուղղութեամբ, որն ըստ նրա՝ «ապօրինի է»։

Նման խիստ քննադատութեամբ Թրամփը հանդէս է եկել մեկնաբանելով պահպանողական բլոգեր Միշէլ Մալկինի ելոյթի տեսանիւթի այն հատւածը, որը քննադատւում է սպիտակ ազգայնական գործիչներին սատարելու համար. «Մնացէք մեզ հետ եւ անուններ ու իրադարձութիւններ ուղարկէք: Շնորհակալութիւն, Միշէլ»,- նշել է նա:

Յիշեցնենք, որ բլոգեր Միշէլ Մալկինը հեռացւել է պահպանողական երիտասարդական «Երիտասարդ Ամերիկա» խմբի հիմնադրամից, այն բանից յետոյ, երբ հանդէս է եկել սպիտակ ազգայնական Նիք Ֆուենթէսի պաշտպանութեամբ, որը մեղադրւում էր Հոլոքոստի ժխտման համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։