Հա

Քաղաքական

17/05/2020 - 08:55

Ամերիկացի գիտնականները կորոնավիրուսը 100 տոկոսով արգելափակող հակամարմին են յայտնաբերել

Sorrento Therapeutics դեղագործական ընկերութիւնից ամերիկացի գիտնականները յայտնաբերել են հակամարմին, որը, նրանց յայտարարութեան համաձայն, 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսը:

«alikonline.ir» - Sorrento Therapeutics դեղագործական ընկերութիւնից ամերիկացի գիտնականները յայտնաբերել են հակամարմին, որը, նրանց յայտարարութեան համաձայն, 100 տոկոսով արգելափակում է կորոնավիրուսը: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում է Fox News-ը։

Աղբիւրի տեղեկատւութեամբ՝ մասնագէտները վերլուծել են միլիարդաւոր հակամարմիններ, որոնց մէջ յայտնաբերել են կորոնավիրուսի վրայ ազդելու ունակութեամբ հարիւրաւորների։ Դրանից յետոյ, գիտնականները առանձնացրել են տասնեակ հակամարմիններ, իսկ հետագայ ուսումնասիրութիւնը ցոյց է տւել, որ դրանցից մէկը՝ STI-1499-ը, ունակ է 100 տոկոսով պաշտպանել մարդու բջիջները վարակւելուց։

Նշւում է, որ այն պարուրում է վիրուսը եւ չորս օրից հեռացնում այն օրգանիզմից: «Ընդգծում ենք, որ սա դեղամիջոց է: Կայ լուծում, որը հաստատ գործում է»,- ասել է Sorrento Therapeuticsի հիմնադիր Հենրի Ջին: Առայժմ փորձեր կատարւել են միայն լաբորատոր պայմաններում, ուստի ընկերութիւնը դեռեւս չի ստացել դեղը թողարկելու թոյլտւութիւն:

Դոկտոր Ջին նշել է, որ այս դեղամիջոցի շնորհիւ կարանտինը բոլոր երկրներում կարելի կը լինի հանել: «Եթէ մենք օրգանիզմում ունենանք չէզոքացնող հակամարմին, սոցիալական հեռաւորութեան կարիք չի լինի»,- ընդգծել է նա:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։