Հա

Քաղաքական

17/05/2020 - 12:20

«ԱՄՆ ղեկավարութիւնը չի հասկանում՝ ինչ է անում». Օբամա

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը ցոյց է տւել, որ ԱՄՆ ներկայիս կառավարութիւնը չի գիտակցում իր գործողութիւնների հետեւանքների մասին, ամերիկեան դպրոցների շրջանաւարտներին ուղղւած տեսաուղերձում յայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման:

«alikonline.ir» - Նոր տիպի կորոնավիրուսի համավարակը ցոյց է տւել, որ ԱՄՆ ներկայիս կառավարութիւնը չի գիտակցում իր գործողութիւնների հետեւանքների մասին, ամերիկեան դպրոցների շրջանաւարտներին ուղղւած տեսաուղերձում յայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման: Ըստ News.am-ի՝ հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

«Այդ համավարակն աւելին է, քան ինչ-որ այլ երեւոյթ, ամբողջովին եւ վերջնականապէս հերքել է պատկերացումները, որ բազմաթիւ ղեկավարներ գիտակցում են՝ ինչ են անում»,- նշել է նա՝ քննադատելով ԱՄՆ ներկայիս ղեկավարութեան աշխատանքի այնպիսի սկզբունքները, ինչպէս վայրկենական շահոյթն ու անտարբեր վերաբերմունքը նրանք նկատմամբ, ովքեր չեն կիսում այդպիսի մօտեցումը։ Ելոյթի գլխաւոր ուղերձը՝ կոչն է երիտասարդներին ակտիւ հասարակական դիրքորոշում զբաղեցնելու մասին։

2017 թւականի յունւարին նախագահական լիազօրութիւնների ժամկէտը սպառւելուց յետոյ դեմոկրատ Օբաման ընդհանուր առմամբ խուսափում էր հրապարակավ քննադատել իր յետնորդի որոշումները։ Բացառութիւն էր Սպիտակ տան ծրագիրը, որը կոչւած էր դադարեցնել կորոնավիրուսի տարածումը, իսկ տարածման թւով երկիրը զբաղեցնում է աշխարհում առաջին հորիզոնականը։

The Washington Post թերթը, յղում անելով Ամերիկայի առաջնորդի խորհրդականների շրջանում աղբիւրներին, անցած շաբաթ հաղորդել էր, որ Թրամփն իրականում մտահոգւած է, որ կորոնավիրուսի երկրորդ բռնկումը, որն սպասւում է աշնանը, կարող է լրջօրէն վնասել իր հեղինակոնւթեանը եւ խոչընդոտել նոյեմբերին կայանալիք ընտրութիւնների արդիւնքում նրա՝ վերընտրւելու հնարաւորութիւններին։ Թերթը նշում է, որ Թրամփը փորձում է հասկանալ՝ ինչպէս ամէն ինչ յանկարծակի փոխւեց․ նա վստահ էր, որ վերընտրւելու է, այժմ հասկանում է, որ պարտւում է Ջօ Բայդէնին, որը ներկայում նախագահի ամենահաւանական թեկնածուն է Դեմոկրատական կուսակցութեան կողմից, իսկ հարցումները ցոյց են տալիս, որ նա առաջ է անցել Թրամփից նախընտրական մրցավազքում։

Բայդէնն այժմ միակ թեկնածուն է, որը կառաջադրւի դեմոկրատների կողմից ԱՄՆ նախագահի պաշտօնը ստանձնելու պայքարում, երբ ապրիլի 8-ին Բերնի Սանդերսը հեռացել էր նախընտրական պայքարից։ ԱՄՆ նախագահական ընտրութիւնները նախատեսւած է անցկացնել նոյեմբերի 3-ին։

Ջոն Հոփքինսի համալսարանի տեղեկատւութեան համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցւած է կորոնավիրուսով վարակման աւելի քան 1,45 մլն դէպք, մահացել է 88211, առողջացել՝ 250747 մարդ։ Համավարակ յայտարարելու սկզբից առ այսօր աշխարհում վարակւել է աւելի քան 4,4, մլն մարդ, աւելի քան 300 հազարը մահացել է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։