Հա

Քաղաքական

18/05/2020 - 08:30

Աֆղանստան. Ղանին եւ Աբդուլլահը համագործակցութեան մասին համաձայնագիր են ստորագրել

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա հիմնական քաղաքական ընդդիմախօս Աբդուլլահ Աբդուլլահը փոխգործակցութեան եւ իշխանական լիազօրութիւնները բաժանելու մասին համաձայնագիր են ստորագրել:

«alikonline.ir» - Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին եւ նրա հիմնական քաղաքական ընդդիմախօս Աբդուլլահ Աբդուլլահը փոխգործակցութեան եւ իշխանական լիազօրութիւնները բաժանելու մասին համաձայնագիր են ստորագրել. տեղեկացնում է BBC-ն:

Ըստ համաձայնագրի՝ Աբդուլլահը գլխաւորելու է Ազգային հաշտեցման բարձրագոյն խորհուրդը եւ ղեկավարելու է «Թալիբան» շարժման հետ հաշտեցման գործընթացը: Բացի այդ, նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները կառավարութեան կազմում կը զբաղեցնեն մի քանի նախարարական պաշտօն։

Յիշեցնենք, որ կողմերի միջեւ քաղաքական հակասութիւնները սրւել էին փետրւարի 18-ին, երբ Աֆղանստանի կենտրոնական ընտրական յանձնաժողովը Ղանիին պաշտօնապէս յայտարարել էր նախագահական ընտրութիւնների յաղթող։ Աբդուլլահը հրաժարւել էր ընդունել նախագահական ընտրութիւնների արդիւնքները։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։