Հա

Քաղաքական

18/05/2020 - 09:30

«Առկայ խնդիրների կարգաւորման ելքը երիտասարդ եւ հեզբօլլահի կառավարութիւնն է»․ Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 17-ին տեսակապով հանդիպել է ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir»- Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ մայիսի 17-ին տեսակապով հանդիպել է ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչների հետ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով երիտասարդութեան բնոյթին, նշել է, որ դա ասոցացւում է այնպիսի տարրերի հետ, ինչպիսիք են՝ յոյսը, նախաձեռնութիւնը, անկոտրում կամքը, անկեղծութիւնը եւ ռիսկի դիմելու համարձակութիւնը. «Դրանք բոլորն էլ անհրաժեշտ են հասարակութեան կառավարման համար, իսկ ներկայումս առկայ հիմնախնդիրներից շատերը պայմանաւորւած են այդ տարրերից որոշների բացակայութեամբ»,- ասել է նա: 

Անդրադառնալով երկրում առկայ խնդիրներին եւ Իսլամական Հանրապետութեան համակարգի ներկայ վիճակին եւ ապագայ հեռանկարներին, այաթ. Խամենէին շեշտել է, որ առաջիկայ կառավարութիւնը պէտք է «երիտասարդ եւ հեզբօլլահի» լինի: Նա դա համարել է երկրում առկայ խնդիրների կարգաւորման բանալին, միեւնոյն ժամանակ յաւելելով. «Իհարկէ, սա չի նշանակում, որ կառավարութեան ղեկավարը պէտք է երեսուներկու տարեկան երիտասարդ լինի: Այլ, սա նշանակում է, որ կառավարութիւնը պէտք է արդիական եւ թարմ լինի՝ պատրաստ աշխատանքի համար»: 

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը տաս խորհուրդ է տւել ուսանողական կազմակերպութիւնների ներկայացուցիչներին, որոնք վերաբերել են այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ պահանջներն ագրեսիայից եւ զրպարտութիւնից տարանջատումը, երկխօսութեան անհրաժեշտութիւնը, թարմ ուժերով յեղափոխութեան ճակատի համալրմանն ուղղւած ջանքերը, տարաձայնութիւնների ընդգծումից եւ շեշտաւորումից խուսափելը, յեղափոխութեան սկզբունքների նկատմամբ կասկածների հետ սահմանազատումը, գիտական առաջընթացի շեշտաւորումը, երիտասարդութեան վրայ թշնամու ներդրման նկատմամբ զգօնութեան պահպանումը, ինչպէս նաեւ՝ երիտասարդ եւ յեղափոխական կառավարութեան իրական իմաստի սահմանմանը: 

Յիշեցնելով, որ Իսլամական Հանրապետութիւնն այսօր ընկրկելու եւ նահանջելու մեծ ճնշման դէմ-յանդիման է կանգնած, այաթ. Խամենէին ասել է. «Փաստն այն է, որ այսօր՝ Իրանի առջեւ, կայ ճնշում գործադրող հսկայական ճակատ, որը փորձում է ցանկացած միջոցով եւ հնարքով Իսլամական համակարգին ստիպել նահանջել եւ յանձնւել, եւ եթէ այդ նպատակն իրագորրծւի, ապա դա շատ թանկ կը նստի երկրի ապագայի վրայ»: 

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը հանդիպման մասնակիցներին խորհուրդ է տւել ուշադրութեամբ հետեւել թշնամու՝ երիտասարդութեան շարքերից հաւաքագրման փորձերին. «Երիտասարդութեան խնդիրը կարեւոր է երկրի ապագայի եւ Իսլամական համակարգի համար: Թշնամին եւս կարեւորում է դա: Յեղափոխութեանը ոչնչացնելու եւ ծնկի իջեցնելու համար, թշնամին փորձում է չարաշահել երիտասարդութեանը»,- ասել է նա՝ յիշեցնելով, որ ծրագրերի իրականացման համար, երկրի ներսում թշնամուն անհրաժեշտ են գործակալներ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։