Հա

Քաղաքական

18/05/2020 - 11:45

Ադրբեջանը չյայտարարւած լայնածաւալ զօրավարժութիւններ է սկսել

Ադրբեջանը յարձակողական բնոյթի չյայտարարւած լայնածաւալ զօրավարժութիւններ է սկսել. տեղեկացնում է News.am-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ներին յղումով:

«alikonline.ir» - Ադրբեջանը յարձակողական բնոյթի չյայտարարւած լայնածաւալ զօրավարժութիւններ է սկսել. տեղեկացնում է News.am-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ներին յղումով:

Զօրավարժութիւնների ընթացքում կը մշակւեն մարտական պատրաստութեան, գործողութիւնների պլանաւորման եւ համակողմանի ապահովման, զօրքերի տարբեր տեսակների եւ զօրատեսակների կառավարման մարմինների փոխգործակցութեան հարցերը, ինչպէս նաեւ կը ստուգւեն հարւածային խմբաւորումների կրակային եւ մանեւրային հնարաւորութիւնները:

Զօրավարժութիւնները, որոնց կը մասնակցեն մինչեւ 10 հազար զինծառայողներ, շուրջ 120 միաւոր տանկ եւ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային կայանք, համազարկային կրակի ռէակտիւ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 30 միաւոր բանակային եւ ճակատային աւիացիա, ինչպէս նաեւ տարբեր նշանակութեան անօդաչու թռչող սարքեր, կը տեւեն մինչեւ մայիսի 22-ը:

Յիշեցնենք, որ այս անգամ եւս Ադրբեջանի ղեկավարութիւնն անտեսել է զօրավարժութեան մասին տեղեկացնելու պարտաւորութիւնը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։