Հա

Քաղաքական

19/05/2020 - 09:05

Բեռլինը եւ Փարիզը համաձայնութեան են եկել 500 մլրդ. եւրոյի վերականգնման հիմնադրամ ստեղծել վերաբերեալ

Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը համաձայնութեան են եկել COVID-19 համավարակից տուժած եւրոպական երկրների համար 500 մլրդ. եւրոյի վերականգնման հիմնադրամ ստեղծելու վերաբերեալ:

«alikonline.ir» - Գերմանիայի կանցլեր Անգելլա Մերկէլը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը համաձայնութեան են եկել COVID-19 համավարակից տուժած եւրոպական երկրների համար 500 մլրդ. եւրոյի վերականգնման հիմնադրամ ստեղծելու վերաբերեալ. հհաղորդում է BBC-ը։

Համատեղ յայտարարութեան մէջ Բեռլինը եւ Փարիզը յայտարարել են, որ հիմնադրամը կօգտագործի ԵՄ բիւջետային ծախսերը` օգնելու համար եւրոպական տնտեսութեան այն հատւածներին եւ տարածաշրջաններին, որոնք մեծապէս տուժել են համավարակի բռնկումից:

Համաձայնութիւնը ենթադրում է, որ ԵՄ 27 երկրները փոխառութիւններ կը վերցնեն ֆինանսական շուկաներում եւ 500 մլրդ. եւրօ կօգտագործեն տնտեսութեան ու տարածաշրջանների առաւել տուժած հատւածները ֆինանսաւորելու համար:

Մերկէլն ու Մակրոնը յայտարարել են, որ իրենք կը հասնեն ԵՄ բիւջէի եւ առաջարկւող վերականգնման հիմնադրամի վերաբերեալ «արագ համաձայնագրի»:

«ճգնաժամի անսովոր բնոյթի պատճառով մենք ընտրում ենք անսովոր ուղի»,- ասել է Մերկէլը:

Համաձայնութիւնը ողջունել է Եւրոյանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դէր Լէյէնը. «Այն ճանաչում է տնտեսական խնդիրների մասշտաբը, որոնց բախւում են Եւրոպան, եւ արդարացիօրէն ընդգծում է լուծման ուղղութեամբ աշխատելու անհրաժեշտութիւնը` հիմնւելով եւրոպական բիւջէի վրայ»,- նշել է նա:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։