Հա

Քաղաքական

19/05/2020 - 09:15

Դեսպան Թումանեանը հանդիպել է ԱԳՆ Եւրասիայի գլխաւոր վարչութեան պետի հետ

Մայիսի 17-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԱԳ նախարարութեան Եւրասիայի վարչութեան պետ Ալիռեզա Հաղիղեանի հետ:

«alikonline.ir» - Մայիսի 17-ին Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Արտաշէս Թումանեանը հանդիպել է ԱԳ նախարարութեան Եւրասիայի վարչութեան պետ Ալիռեզա Հաղիղեանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից:

Հանդիպման ընթացքում դեսպան Թումանեանը ներկայացրել է երկկողմ յարաբերութիւնների օրակարգային հարցերի լուծման ընթացքը: Մասնաւորապէս, խօսւել է գազի եւ էներգետիկայի ոլորտի ծրագրերի, երկկողմ առեւտրաշրջանառութեան եւ մի շարք այլ հարցերի մասին:

Զրուցակիցներն անդրադարձել են կորոնավիրուսի համավարակի դէմ պայքարի գործում միմեանց հետ արդիւնաւէտ համագործակցութեանը: Կարեւորւել է առողջապահական անհրաժեշտ պարագաների մատակարարման ուղղութեամբ աշխատանքների ակտիւացումը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։