Հա

Քաղաքական

19/05/2020 - 12:10

«Եթէ 30 օրում ԱՀԿ-ն չերաշխաւորի բարեփոխումների անցկացում, ապա ԱՄՆ-ն կը դադարեցնի անդամակցութիւնը». Թրամփ

ԱՄՆ-ը վերջնականապէս կը դադարեցնի Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ֆինանսաւորումն ու կը վերանայի իր անդամակցութիւնը, եթէ 30 օրում ԱՀԿ-ն չերաշխաւորի բարեփոխումների անցկացում, որոնք պահանջում է Վաշինգտոնը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ը վերջնականապէս կը դադարեցնի Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան ֆինանսաւորումն ու կը վերանայի իր անդամակցութիւնը, եթէ 30 օրում ԱՀԿ-ն չերաշխաւորի բարեփոխումների անցկացում, որոնք պահանջում է Վաշինգտոնը. այս մասին նշւում է ԱՀԿ տնօրէն Թեդրոս Գեբրէյեսուսին յղւած Թրամփի նամակում, որը հրապարակւել է Twitter-ում։ Տեղեկացնում է Yerkir.am-ը:

Թրամփը, մասնաւորապէս, նշել է՝ չի կարող թոյլ տալ հարկատուներին շարունակել ֆինանսաւորել կազմակերպութեանը, որն իր ներկայիս վիճակում ակնյայտօրէն չի ծառայում ԱՄՆ-ի շահերին։

Միեւնոյն ժամանակ, ԱՄՆ նախագահն ԱՀԿ-ից պահանջել է ապացուցել իր անկախութիւնը Չինաստանից։ Նամակում յստակեցւում է, որ կազմակերպութիւնը սխալ քայլեր է ձեռնարկել կորոնավիրուսի դէմ պայքարի շրջանակում, ինչը յանգեցրել է վարակի զանգւածային տարածման։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։