Հա

Քաղաքական

20/05/2020 - 08:00

Արդեօ՞ք կորոնավիրուսն աւելի վտանգաւոր է դառնում մուտացիայի պատճառով

Կորոնավիրուսն աւելի վտանգաւոր կամ աւելի պաթոգէն չի դառնում պանդեմիայի զարգացման ֆոնին:

«alikonline.ir» - Կորոնավիրուսն աւելի վտանգաւոր կամ աւելի պաթոգէն չի դառնում պանդեմիայի զարգացման ֆոնին: Նման կարծիք է յայտնել ՌԴ ֆունդամենտալ եւ տրանսլեացիոն բժշկութեան դաշնային հետազօտական կենտրոնի ինֆեկցիոն հիւանդութիւնների ախտածնութեան եւ փորձարարական մոդելաւորման բաժնի ղեկավար Ալեքսանդր Շեստոպալովը: Հաղորդում է News.am-ը՝ ռուսական Interfax-ին յղումով:

Կորոնավիրուսի մօտ յայտնաբերւած բոլոր մուտացիաները տեղի են ունենում բնական նորմայի շրջանակում, եւ վիրուսն աւելի ուժեղ չի դառնում:

«Ինչ վերաբերում է այսպէս կոչւած առանց ախտանիշային կրողներին, ապա այստեղ տեղի է ունենում հասկացութիւնների փոփոխութիւն: Եթէ մարդը վարակւել է, սակայն ախտանիշներ չունի, ապա նա արտադրում է վիրուսը երկար ժամանակ, օրինակ՝ կէս տարի: Պէտք է ուշադրութիւն դարձնել երկրի կենսաբանական անվտանգութեան վրայ: Տեխնիկապէս վիրուսը կարելի է պատրաստել, սակայն չափազանց բարդ է այն կայուն դարձնել»,- ասել է նա:   

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։