Հա

Քաղաքական

20/05/2020 - 08:10

ԵԱՏՄ Բարձրագոյն խորհուրդը հաստատել է եւրասիական երկրների մակրոտնտեսական քաղաքականութեան գերակայ նպատակները

Եւրասիական տնտեսական Բարձրագոյն խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականութեան ուղենիշները 2020-21 թւականների համար:

«alikonline.ir» - Եւրասիական տնտեսական Բարձրագոյն խորհուրդը հաստատել է ԵԱՏՄ անդամ երկրների մակրոտնտեսական քաղաքականութեան ուղենիշները 2020-21 թւականների համար: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին ասւում է Եւրասիական տնտեսական յանձնաժողովի հաղորդագրութեան մէջ:

«Փաստաթուղթը ներառում է ազգային եւ ինտեգրացիոն համալիր միջոցառումներ՝ ուղղւած տնտեսական իրավիճակի բարելաւմանը ԵԱՏՄ անդամ երկրներում եւ կորանավիրուսի համաւարակով պայմանաւորւած արտաքին ցնցումների տնտեսական հետեւանքների նւազեցմանը»,- ասւում է հաղորդագրութեան մէջ:

ԵԱՏՄ մակրոտնտեսական քաղաքականութեան նպատակները միջնաժամկէտ հեռանկարում հետեւեալն են. մակրոտնտեսական կայունութեան, բնակչութեան կենսամակարդակի պահպանումը եւ ԵԱՏՄ ապագայ տնտեսական զարգացման համար հիմքեր ստեղծելը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։