Հա

Քաղաքական

20/05/2020 - 08:15

Տեղի է ունեցել Զոհրաբ Մնացականեանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ. քննարկւել է համանախագահների՝ տարածաշրջան առաջիկայ այցի մանրամասներ

Մայիսի 19-ին տեղի ունեցաւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրիւ Շոֆէրի (ԱՄՆ), ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ։

«alikonline.ir» - Մայիսի 19-ին տեղի ունեցաւ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականեանի տեսակոնֆերանսը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրիւ Շոֆէրի (ԱՄՆ), ինչպէս նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջէյ Կասպրչիկի հետ։ Այս մասին յայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնից:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտքեր փոխանակեցին վերջին տեսակոնֆերանսից յետոյ տարածաշրջանային զարգացումների շուրջ: ՀՀ ԱԳ նախարարը կարեւորեց համավարակի պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ մշտական շփումների պահպանումը:

Զրուցակիցները դիտարկեցին նաեւ կորոնավիրուսի համավարակի տարածմամբ պայմանաւորւած սահմանափակումների վերացումից յետոյ տարածաշրջան համանախագահների այցերի իրականացման եւ նախարարական մակարդակով հանդիպումների անցկացման հեռանկարները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։