Հա

Քաղաքական

20/05/2020 - 11:25

«Ես դա դիտարկում եմ որպէս պատւի նշան»․ Թրամփը խօսել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակւածութեան բարձր ցուցանիշի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի վարակակիրների եւ մահացութեան թւի բարձր ցուցանիշներին՝ ստեղծւած իրավիճակը «պատւի նշան» որակելով: 

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրոյցում անդրադարձել է երկրում կորոնավիրուսի վարակակիրների եւ մահացութեան թւի բարձր ցուցանիշներին՝ ստեղծւած իրավիճակը «պատւի նշան» որակելով: Թրամփի խօսքով՝ դա նշանակում է, որ ԱՄՆ-ն աւելի շատ թեստաւորւում է անցկացնում, քան մնացած բոլոր երկրները: Այս մասին ըստ Tert.am-ի՝ հաղորդում է CNN-ը:

«Երբ դուք նշում էք, որ մեր երկիրն աշխարհում կորոնավիրուսի թւով առաջատար է, դրա պատճառն այն է, որ ԱՄՆ-ում աւելի շատ թեստաւորում է անցկացւում, քան ցանկացած այլ երկրում: Ես դա դիտարկում եմ որպէս պատւի նշան։ Իսկապէս, դա պատւի նշան է։ Սա մեծ յարգանքի տուրք է թեստաւորմանը եւ այն աշխատանքին, որն արել են շատ մասնագէտներ»,- յաւելել է Թրամփը։

Բացի այդ, ԱՄՆ նախագահն անդրադարձել է դէպի Լատինական Ամերիկա ուղեւորութիւնների արգելք սահմանելու հաւանականութեանը՝ նշելով.«Մենք քննարկում ենք այդ հարցը: Ես անհանգստանում եմ, չեմ ցանկանում, որ մարդիկ մեր երկիր գան ու վարակեն ամերիկացիներին։ Չեմ ցանկանում նաեւ, որ մենք վարակն այնտեղ փոխանցենք»:

Վերջին տւեալներով՝ ԱՄՆ-ում հաստատւել է կորոնավիրուսի 1 մլն 570 հազար 583 դէպք, որոնցից 93 հազար 533-ը մահւան ելքով։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։