Հա

Քաղաքական

26/05/2020 - 09:45

Աֆղան քաղաքացիների մահւան միջադէպի շուրջ հետաքննութեան իրականացման նպատակով իրանական պատւիրակութիւնը այսօր կը մեկնի Քաբուլ

Իրանա-աֆղանական սահմանին աֆղան քաղաքացիների մահւան միջադէպի հանգամանքները պարզելու, եւ երկկողմ հետաքննութեան իրականացման նպատակով այսօր՝ մայիսի 26-ին, իրանական պատւիրակութիւնը կուղեւորւի Քաբուլ:

«alikonline.ir» - Իրանա-աֆղանական սահմանին աֆղան քաղաքացիների մահւան միջադէպի հանգամանքները պարզելու, եւ երկկողմ հետաքննութեան իրականացման նպատակով այսօր՝ մայիսի 26-ին, իրանական պատւիրակութիւնը կուղեւորւի Քաբուլ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Քաբուլ ուղեւորւող իրանական պատւիրակութեան կազմը գլխաւորում է ԱԳ նախարարութեան իրաւական հարցերով տեղակալ Մոհսեն Բահարւանդին: Կազմում ընդգրկւել են նաեւ ԱԳ նախարարի տեղակալ Սէյէդ Ռասուլ Մուսաւին, եւ սահմանապահ զօրքերից մէկ ներկայացուցիչ:

Նշենք, որ Իրանի ԱԳ նախարարութեան տւեալներով՝ իրանական փաստահաւաք յանձնաժողովի հետաքննութեան արդիւնքներները փաստում են, որ իրանա-աֆղանական սահմանում աֆղան քաղաքացիների մահւան միջադէպը իրանական տարածքում չի պատահել, եւ իրանական ուժերը որեւէ առնչութիւն չունեն դրա հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։