Հա

Քաղաքական

26/05/2020 - 11:20

«Իրանական լցանաւերը Թեհրանի եւ Կարակասի համերաշխութեան խորհրդանիշն են». Մադուրօ

Վենեզուէլայի նախագահը բարեբեր է գնահատել երկու իրադարձութիւնների՝ իրանական առաջին լցանաւի ժամանումը Վենեզուէլա եւ Ռամադան սուրբ ամսւայ աւարտի համընկնումը, դա համարելով երկու երկրների միջեւ համերաշխութեան խորհրդանիշ:

«alikonline.ir» - Վենեզուէլայի նախագահը բարեբեր է գնահատել երկու իրադարձութիւնների՝ իրանական առաջին լցանաւի ժամանումը Վենեզուէլա եւ Ռամադան սուրբ ամսւայ աւարտի համընկնումը, դա համարելով երկու երկրների միջեւ համերաշխութեան խորհրդանիշ. հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Նիկոլաս Մադուրոն Twitter-ի իր միկրոբլոգում օգտագործելով «Շնորհակալութիւն Իրան» հեշթեգը գրել է. «Fortune լցանաւի ժամանումը Վենեզուէլա եւ Ռամադան սուրբ ամսւայ աւարտի համընկնումը Իրանի եւ Վենեզուէլայի համերաշխութեան խորհրդանիշն է: Այս օրերում, երբ բռնապետ կառավարութիւնը (ԱՄՆ-ԽՄԲ.) փորձում է մեծացնել իր գերիշխանութիւնը չարաշահելով իր իշխանութիւնը, ազատ հասարակութիւնների եղբայրութիւնը փրկութեան մեր միակ միջոցն է»: Վենեզուէլայի նախագահը երախտագիտութիւն է յայտնել Իրանին, ցուցաբերած աջակցութեան համար՝ շեշտելով. «Կարակասը եւ Թեհրանը երկուսն էլ ցանկանում են խաղաղութիւն: Մենք իրաւունք ունենք ազատ առեւտուր անել»: Նա Իրանի եւ Վենեզուէլայի ժողովրդներին անւանել է «յեղափոխական ժողովուրդներ», որոնք «երբեք չեն ծնկի գալու հիւսիսամերիկեան կայսրութեան առջեւ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։