Հա

Քաղաքական

26/05/2020 - 13:00

«ԱՄՆ-ն պէտք է հետեւի միջազգային իր պարտաւորութիւնների հարկադիր կատարմանը». Վենեզուէլայում Իրանի դեսպան

Վենեզուէլայում Իրանի դեսպան Հոջջաթոլլահ Սոլթանին իր թւիթերի միկոբլոգում ԱՄՆ իշխանութիւններին կոչ է արել հետեւել միջազգային պարտաւորութիւնների կատարման գործընթացին:

«alikonline.ir» - Վենեզուէլայում Իրանի դեսպան Հոջջաթոլլահ Սոլթանին իր թւիթերի միկոբլոգում ԱՄՆ իշխանութիւններին կոչ է արել հետեւել միջազգային պարտաւորութիւնների կատարման գործընթացին:

«ԱՄՆ-ն պէտք է հետեւի միջազգային իր պարտաւորութիւնների իրականացման կարգին, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի եւ ՄԱԿ-ի 2231 բանաձեւի անխափան իրականացմանը, NPT-ի համաձայնագրի գործադրմանը, ինչպէս նաեւ ահաբեկչութեան դէմ պայքարի գործընթացին»,- գրել է նա:

Դեսպանը նկատել է, որ ազատ առեւտրի եւ միջազգային ծովագնացութեան օրէքների պահպանման ԱՄՆ որոշումը վկայում է, որ այդ երկիրը վերջապէս հասկացել է միջազգային համաձայնագրով սահմանւած պարտաւորութիւնների հարկադիր կատարման անհրաժեշտութիւնը:

Յիշեցնենք, որ Վենեզուէլային նաւթամթերք մատակարարող իրանական հինգ նաւթակիրներից երկուսը, չնայած ԱՄՆ պատժամիջոցներին եւ սպառնալիքներին, յաջողութեամբ հասել են հարաւամերիկեան այդ երկիր, այդպիսով Իրանը կարողացել է օժանդակել վառելիքի կենսական պահանջ զգացող իր գործընկերոջը:

Երրորդ լցանաւը Վենեզուէլա կը ժամաանի այսօր` երեկոյեան, իսկ չորրորդը կը հասնի չորեքշաբթի օրը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։