Հա

Քաղաքական

31/05/2020 - 08:35

Թուրք նախարարը հպարտացել է հայկական եկեղեցու խաչը պոկած եւ Դինքի կնոջը մահով սպառնացած անձանց արագ ձերբակալելով

Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն յայտարարութիւն է արել Հրանտ Դինքի կնոջը մահւան սպառնալիքներով նամակ ուղարկելու եւ հայկական եկեղեցու խաչը պոկելու դէպքերի հետ կապւած:

«alikonline.ir» - Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլէյման Սոյլուն յայտարարութիւն է արել Հրանտ Դինքի կնոջը մահւան սպառնալիքներով նամակ ուղարկելու եւ հայկական եկեղեցու խաչը պոկելու դէպքերի հետ կապւած. հաղորդում է News.am-ը՝ Ստամբուլի հայկական «Ակօս»-ին յղումով:

Թուրքիայի ՆԳ նախարար Սուլէյման Սոյլուն յայտարարել է, թէ Ուսքիւդարի հայկական եկեղեցու դռան վրայից խաչը պոկած անձին ձերբակալել են 24 ժամւայ մէջ, իսկ Հրանտ Դինքի կնոջը նամակով մահւան սպառնալիքներ ուղարկած անձը յայնտաբերւել  եւ ձերբակալվել է է աւելի կարճ ժամանակահատւածում։

«Թոյլ չենք տալու, որ սադրանքներ լինեն։  Վստահէք թուրքական ոստիկանութեանը»,- ասել է ՆԳ նախարար Սուլէյման Սոյլուն։

Նշենք, որ մայիսի 29–ին Հրանտ Դինքի հիմնադրամը յայտարարութիւն էր տարածել, որ անյայտ անձը մահւան սպառնալիքներով նամակ է ուղարկել հիմնադրամի անդամներին, Հրանտ Դինքի կնոջ եւ Դինքի փաստաբանին ուղղւած։

Նամակ ուղարկողը ձերբակալւել է Կոնիա քաղաքում։

Հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալւելուց երկու ժամ յետոյ ազատ է արձակւել։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։