Հա

Քաղաքական

31/05/2020 - 08:40

Թրամփը ցուցարարներին բանակի անսահմանափակ հզօրութեան կիրառմամբ է սպառնացել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ ցուցարարներին սպառնալով դաշնային կառավարութեան միջամտութեամբ եւ անսահմանափակ հզօրութեան կիրառմամբ։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում՝ ցուցարարներին սպառնալով դաշնային կառավարութեան միջամտութեամբ եւ անսահմանափակ հզօրութեան կիրառմամբ։ Տեղեկացնում է News.am-ը:

«Պետական սահմանները հատելը՝ բռնութիւն հրահրելու համար, ԴԱՇՆԱՅԻՆ ՅԱՆՑԱԳՈՐԾՈՒԹԻՒՆ է։ Լիբերալ նահանգապետներն ու քաղաքապետները պէտք է ՇԱՏ ԱՒԵԼԻ կոշտ լինեն, կամ դաշնային կառավարութիւնը կը միջամտի եւ կանի այն, ինչ պէտք է արւի, եւ սա ներառում է մեր բանակի անսահմանափակ հզօրութեան կիրառում ու բազմաթիւ ձերբակալութիւններ»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Աւելի վաղ, Թրամփը Սպիտակ տան պաշտպանութեան համար շնորհակալութիւն էր յայտնել Գաղտնի ծառայութեանը եւ իր ցասումն է արտայայտել ցուցարարների հանդէպ։

Նրա խօսքերով՝ ինքը հետեւել է Գաղտնի ծառայութեան աշխատակիցների իւրաքանչիւր քայլին, եւ «չէր կարող իրեն աւելի պաշտպանւած զգալ»։

Թրամփը նաեւ իր որակումն է տւել ցուցարարներին՝ նրանց անւանելով «պրոֆեսիոնալ կազմակերպւած հսկայական ամբոխ»։

Նրա խօսքերով՝ եթէ անկարգութիւնների մասնակիցները կոտրէին Սպիտակ տան ցանկապատը, «նրանց կը դիմաւորէին ամենակատաղած շները եւ ամենադաժան զէնքը, որ ես երբեւէ տեսել եմ»։

Յիշեցնենք, որ Սպիտակ տան մօտ ցոյցերի ժամանակ, որոնք սկսւել են ոստիկանի կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանութեան հետեւանքով բախում է տեղի ունեցել ցուցարարների եւ ԱՄՆ գաղտնի ծառայութեան աշխատակիցների միջեւ։

Ողբերգական դէպքի պատճառով ԱՄՆ տարբեր նահանգների տասնեակ քաղաքներում բողոքի ցոյցեր են բռնկւել, որոնք յանգեցրել են զանգւածային անկարգութիւնների։

Այս կերպ քաղաքացիներն իրենց վրդովմունքն են յայտնում ոստիկանի կողմից Մինեապոլիսում աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանութեան համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։