Հա

Քաղաքական

31/05/2020 - 08:50

«Եկել է ժամանակը, որ աշխարհը դիմակայի ռասիզմին». Զարիֆ

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը սրբագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի երկու տարի առաջ կատարած թւիթերեան գրառումը շեշտելով՝ «Եկել է ժամանակը, որ աշխարհը դիմակայի ռասիզմին». հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը սրբագրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի երկու տարի առաջ կատարած թւիթերեան գրառումը շեշտելով՝ «Եկել է ժամանակը, որ աշխարհը դիմակայի ռասիզմին». հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Twitter-ի իր միկրոբլոգում Զարֆը հրապարակել է Պոմպէոյի՝ Իրանի դէմ ուղղւած 2018 թւականի յունիսի 27-ին կատարած թւիթերեան գրառման սրբագրւած տարբերակը՝ նոյն բառապաշարով դիմելով ԱՄՆ քաղաքացիներին:

«Որոշ մարդիկ չեն կարծում, թէ աֆրոամերիկացիների կեանքը կարեւոր է: Նրանց ուշադրութեանը, ովքեր կարեւորում են աֆրոամերիկացիների կեանքը. Ժամանակն է, որ աշխարհը դիմակայի ռասիզմին: Աշխարհը ռասիզմի դէմ»,- գրել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը:

Զարիֆի կողմից Մայք Պոմպէոյի թւիթի սրբագրւած տարբերակի թարգամնութիւնը հետեւեալն է. «ԱՄՆ իշխանութիւնները վատնում են իրենց քաղաքացիների ռեսորսները. Անկախ նրանից, թէ դրանք ուղղւած լինեն նրանց արկածախնդրութեանը Ասիայում, Աֆրիկայում կամ Լատինական Ամերիկայում, նրանց աջակցութեանը անթիւ բռնակալներին, կամ նրանց՝ միջուկային զէնքի զարգացման թանկ նկրտումներին, այս ամէնը միայն աւելացնում է ամերիկացի ժողովրդի տառապանքը: Ինչպէս նախկինում եմ ասել, զարմանալի չէ, որ բողոքի ցոյցերը շարունակւում են ԱՄՆ-ում: Ամերիկացի ժողովուրդը ցանկանում է, որ իրենց առաջնորդները կիսեն երկրի հարստութիւնը իրենց հետ, եւ բաւարարեն իրենց օրինական պահանջները: Մենք դատապարտում ենք ԱՄՆ կառավարութեան անարդիւնաւէտ մարտավարութիւնը՝ ճնշել, բանտարկել ցուցարարներին եւ անտեսել ամերիկեան ժողովրդի յուսահատութիւնը: Ամերիկացի ժողովուրդը յոգնել է իրենց առաջնորդների ռասիզմից, կոռուպցիայից, անարդարութիւնից եւ ոչ կոմպետենտութիւնից, եւ աշխարհը լսում է նրանց ձայնը»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։