Հա

Քաղաքական

01/06/2020 - 08:30

ԱՄՆ-ում ոստիկանութիւնը յարձակւել է «ՌԻԱ Նովոստի»-ի լրագրողի վրայ․ Ռուսաստանը յայտնել է իր բողոքը

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ուղղել է բողոքի նոտա Պետդեպարտամենտին ոստիկանութեան կողմից «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի նկատմամբ անթոյլատրելի վերաբերմունքի կապակցութեամբ, հաղորդում է գործակալութիւնը։

«alikonline.ir» - ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն ուղղել է բողոքի նոտա Պետդեպարտամենտին ոստիկանութեան կողմից «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի նկատմամբ անթոյլատրելի վերաբերմունքի կապակցութեամբ, հաղորդում է գործակալութիւնը։ Գրում է Tert.am-ը:

Նախօրէին Մինեապոլիսի ոստիկանութիւնը փչել է պղպեղ պարունակող սփրէյ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակից Միխայիլ Տուրգիեւի դէմքին։

Աւելի վաղ նա հաղորդել էր, որ Մինեապոլիսում ոստիկանութիւնը միտումնաւոր կիրառել է արցունքաբեր սփրէյ լրագրողների դէմ՝ VICE հեռուստաալիքի նկարահանող խմբի եւ «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակցի դէմ բողոքի ցոյցը ցրելուց յետոյ։

ՌԴ ԱԳ նախարարութիւնը գնահատել է դա որպէս անհիմն դաժանութեան դրսեւորում։

Մինեսոտայի նահանգապէս Թիմ Ուոլցը ներողութիւն է խնդրել լրագրողներից, որոնք ենթարկւել են բերման կամ ոստիկանութեան յարձակման կիրակի գիշերը։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։