Հա

Քաղաքական

01/06/2020 - 10:20

Յունաստանը շարունակում է արգելապատնէշ կառուցել Թուրքիայի հետ սահմանին իր ինքնավարութիւնը պաշտպանելու համար

Յունաստանը շարունակում է կառուցել արգելապատնէշ Թուրքիայի հետ սահմանին Էւրոս գետի երկայնքով։ Այդ մասին յայտարարել է Յունաստանի ԱԳՆ Նիքոս Դենդիասը Realnews թերթին տւած հարցազրոյցում։

«alikonline.ir» - Յունաստանը շարունակում է կառուցել արգելապատնէշ Թուրքիայի հետ սահմանին Էւրոս գետի երկայնքով։ Այդ մասին յայտարարել է Յունաստանի ԱԳՆ Նիքոս Դենդիասը Realnews թերթին տւած հարցազրոյցում։ Գրում է News.am-ը:

Նրա խօսքով՝ դա Յունաստանի ինքնավարութիւնը պաշտպանելու միջոցներից մէկն է։

Ներկայում Յունաստանը կառուցում է արգելապատնէշ Թուրքիայի հետ սահմանի տարբեր տարածքներում, որոնք անցնում են Էւրոսի երկայնքով, պարզաբանում է dpa գործակալութիւնը։ Կառուցւող պատնէշի ընդհանուր երկարութիւնը կազմում է շուրջ 26 մետր, սակայն Աթենքը պատրաստւում է պատ կառուցել գետի երկայնքով անցնող ամբողջ 208-կիլոմենտրանոց սահմանի երկայնքով։

2016 թւականի մարտին Անկարայի եւ Բրիւսէլի միջեւ կնքւած համաձայնագիրը ենթադրում է, որ Թուրքիան չի թողնի ԵՄ երկրներ մուտք գործել անօրինական միգրանտներին եւ փոխարէնը կը ստանայ ֆինանսական աջակցութիւն, հաղորդում է DW-ը։

Սակայն 2020 թւականի փետրւարի վերջում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր ԵՄ-ին պայմանաւորւածութիւնները չպահպանելու մէջ։ Թուրքիան չի կարող կերակրել բոլոր միգրանտներին, եւ այդ պատճառով Յունաստանի հետ սահմանը բացւել է, յայտարարել է Էրդողանը։ Նրա խօսքով՝ օրական ԵՄ ուղղութեամբ սահմանը հատել է 18 հազար մարդ։

Յունաստանը յայտարարել է սահմանը զանգւածային անօրինական հատելու փորձերի մասին եւ փակել Էւրոս գետի տարածքում սահմանային անցակէտը։ Միգրանտների հետ բախումների ընթացքում յոյն ոստիկանները կիրառել են ծանր ջրցաններ եւ արցունքաբեր գազ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։