Հա

Քաղաքական

02/06/2020 - 09:50

Յունաստանը մտադիր է հանդէս գալ Միջերկրական ծովում նաւթի ու գազի հետախուզումն ընդլայնելու Թուրքիայի ծրագրերի դէմ

Յունաստանը մտադիր է հանդէս գալ Միջերկրական ծովում նաւթի ու գազի հետախուզումն ընդլայնելու Թուրքիայի ծրագրերի դէմ:

«alikonline.ir» - Յունաստանը մտադիր է հանդէս գալ Միջերկրական ծովում նաւթի ու գազի հետախուզումն ընդլայնելու Թուրքիայի ծրագրերի դէմ. հաղորդում է Associated Press գործակալութիւնը:

«Յունաստանը պատրաստ է պատասխանել այդ սադրանքին, եթէ Թուրքիան գնայ այդ քայլին»,- յայտարարել է Յունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

Թուրքական իշխանութիւնները աւելի վաղ հրապարակել էին երկրաբանական-հետախուզական աշխատանքների արտօնագրման ծրագրերը Turkish Petroleum պետական ընկերութեան համար, որոնք, ըստ Յունաստանի յայտարարութեան, խախտում են իր ինքնիշխան իրաւունքները։

Այս ծրագրերը հետեւում են ծովային սահմանի մասին անցեալ տարի Թուրքիայի ու Լիբիայի ստորագրած համաձայնագրին, որը Յունաստանը եւ նրա տարածաշրջանային դաշնակիցներ Կիպրոսն ու Եգիպտոսը անօրինական են համարում։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։