Հա

Քաղաքական

02/06/2020 - 09:55

ԱՄՆ-ի աֆրիկօ-ամերիկացիների արձագանքը՝ Էրդողանի թւիթերեան գրառմանը. «Գրողի ծոցը գնայ՝ ֆաշիստ»

Թուրքիայի նախագահ՝ Էրդողան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում տեղադրելով դատապարտել է ԱՄՆ-ի Մինիապոլիսում Ջորջ Ֆլոյդի սպանութեան դէպքը այն որակելով որպէս՝ ԱՄՆ-ի իշխանութիւնների դրսեւորած ֆաշիստական կեցւածք:

«alikonline.ir» - Թուրքիայի նախագահ՝ Էրդողան իր թւիթերեան միկրոբլոգում գրառում տեղադրելով դատապարտել է ԱՄՆ-ի Մինիապոլիսում Ջորջ Ֆլոյդի սպանութեան դէպքը այն որակելով որպէս՝ ԱՄՆ-ի իշխանութիւնների դրսեւորած ֆաշիստական կեցւածք:

Նոյն գրառմանն արձագանքելով «ԱՄՆ-ի աֆրիկօ-ամերիկացի սոսիալիստների» պաշտօնական էջը պատասխանել է. «Գնայ գրողի ծոցը, ֆաշիստ»:

Սա առաջին դէպքը չէ երբ Էրդողանն իր երկրի էութեան աչքի գերանը չտեսած ուրիշի աչքերում փուշ է որոնում: Թարմ օրինակը երկու օր առաջ Անկարայում քուրդ երիտասարդին մորթելով սպանելն էր թուրք ազգայնամոլների ձեռամբ: Վերջիններիս դուր չէր եկել երիտասարդի լսած քրդերէն երաժշտութիւնը: Նրանք նկատելով պատշգամբում կանգնած քուրդ երիտասարդին ու քրդերէն երաժշտութիւնը, նրան գործով ներքեւ են կանչում, որտեղ դանակահարելով սպանում են նրան:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։