Հա

Քաղաքական

02/06/2020 - 12:50

Ինչո՞ւ Ադրբեջանի նախագահը կրկին յիշեց Երեւանի մասին

«Ռազմատենչ հռետորաբանութիւնը ոչ միշտ է ենթադրում պատերազմ վերսկսելու ցանկութիւն»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան  շուրջ ռազմական հռետորաբանութեան սաստկացմանը։

«alikonline.ir» - «Ռազմատենչ հռետորաբանութիւնը ոչ միշտ է ենթադրում պատերազմ վերսկսելու ցանկութիւն»,- այս մասին 168.am-ի հետ զրոյցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտութեան  շուրջ ռազմական հռետորաբանութեան սաստկացմանը։

Յիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին յիշել էր Երեւանի մասին՝ Հայաստանի մայրաքաղաքը որակելով՝ որպէս ադրբեջանական հին քաղաք։

Նա մասնաւորապէս նշել է․ «Մեր հին քաղաք Էրիւանը տւել են Հայաստանին, դա չի կարելի ներել»։

Սրան ի պատասխան՝ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Յարութիւնեանն ասել էր.

«Եթէ ուժի միջոցով հարցի լուծման ճանապարհն էք ընտրել, ապա մենք պատրաստ ենք: Պատրաստ ենք, եւ ուզում եմ վստահեցնել, որ արդիւնքները մեզ համար պարզ են լինելու: Այն, ինչ ունեցել ենք 1994 թւականին, կունենանք նաեւ այսօր: Մեզ հետ ուժի լեզւով չփորձէք երբեւէ խօսել: Դուք հնարաւորութիւն ունէք Ձեր «պատմական անճշտութիւնները» շտկելու, սակայն Ադրբեջանի համար դա լինելու է կործանարար»:

Ալեքսանդր Սկակովն ասաց, որ ռազմական գործողութիւնների վերսկսման կոնտեքստում այս յայտարարութիւնները դիտարկելիս պէտք է հաշւի առնել իրավիճակը եւ հնարաւորութիւնները։

Ըստ նրա, Ղարաբաղեան թեման մշտապէս առկայ է Ադրբեջանի ներքաղաքական դիսկուրսում, որոշ զարգացումների ֆոնին այն ակտիւանում է, ռազմական հռետորաբանութիւնը, անկախ իրական քաղաքական պատրաստակամութիւնից՝ խորանում։

«Չնայած կայ կորոնավիրուսի խնդիրը, ներքաղաքական պայքարը ոչ մի երկրում յետին պլան չի մղւել, ներքին դիսկուրսը է՛լ աւելի սրւած է, քանի որ կան տնտեսական խնդիրներ. նաւթի գներն են նւազում, Ադրբեջանի տնտեսութեան հիմնաքարը հէնց այդ ոլորտն է, կայ նաեւ կլանային պայքար, այն դեռ շարունակւում է, թէեւ Ալիեւը փորձում է յաղթանակ գրանցել՝ մեկընդմիշտ լուծելով այդ հարցը։

Այս իրավիճակում ռազմատենչ հռետորաբանութիւնն ուղղորդում է հանրային տրամադրութիւններն Արցախեան հիմնահարցի ուղղութեամբ՝ տպաւորութիւն ստեղծելով, թէ այն այս պահին երկրի համար թիւ մէկ կարեւորութեան թեման է։ Բայց հասարակութիւնների գիտակից հատւածը հասկանում է, որ դա այդպէս չէ, եւ պատերազմների ամենալաւ ժամանակը չէ, թէեւ երբեք էլ պատերազմելը նախընտրելի ելք չէ, երբ կայ քաղաքական կարգաւորման հնարաւորութիւն։

Ներկայումս այդպիսի հնարաւորութիւն չկայ ԼՂ հակամարտութեան դէպքում, բայց ռազմական գործողութիւնների վերսկսումը եւս քիչ հաւանական է թւում, թէեւ բացառել չի կարելի։ Ուստի պէտք է հաշւի առնել եւ քննարկել այս յայտարարութիւնների աւելի լայն կոնտեքստը։ Առաջին անգամը չէ, երբ նման յայտարարութիւն է հնչում, բայց ռազմական գործողութիւններ չեն սկսւել, նման փորձ եղել է մէկ անգամ, այն կարող է կրկնւել, սա չպէտք է մոռանալ, բայց լինել իրատես»,- ասաց Սկակովը։

Նրա խօսքով՝ պէտք է պատրաստ լինել ցանկացած սցենարի։

Սկակովի կարծիքով՝ միջազգային զսպման մեխանիզմներ այս դէպքում չկան։ «ԵԱՀԿ ՄԽ-ն փորձում է հաւասարակշռւած դիրքորոշումներ արտայայտել՝ չկորցնելու համար այդ մանդատը եւ կապը հակամարտող կողմերի հետ, իսկ այլ հարթակներում քննարկւում են հրադադարի հաստատման մասին փաստաթղթեր, որոնց արդիւնաւէտութիւնն ինձ համար կասկածելի է։

Ալեքսէյ Մալաշենկոն էլ 168.am-ի հետ զրոյցում ասաց, որ որպէս պատերազմի չվերսկսումը զսպող գործօն՝ պէտք է դիտարկել ռազմական հաւասարակշռութիւնը հակամարտող կողմերի միջեւ։

«Յայտարարութիւններ միշտ լինելու են, դա պէտք է դիտարկել՝ որպէս տեղեկատւական պատերազմի կամ հակառակորդի նկատմամբ ճնշումների գործիք, բայց փաստն այն է, որ պատերազմի չվերսկսման հարցում որոշիչը ռազմական հաւասարակշռութիւնն է, որը փորձում է պահպանել Ռուսաստանը։ Հէնց այդ պատճառով էլ կայ կողմերի միջեւ անընդհատ ռազմական մրցավազքը, զինտեխնիկայի գնումներ, առաւելութեան ձգտում, որը զսպող գործօն է։ Հէնց այդ հաւասարակշռութիւնն էապէս խախտւի, կարելի է մտահոգւել, եւ դա թոյլ տալ չի կարելի։ Բանակցութիւններին զուգահեռ՝ կարծում եմ՝ կողմերը փորձում են անընդհատ առաւելութեան հասնել, եւ դա անդադար գործընթաց է»,- ասաց վերլուծաբանը։

Հարցին, թէ ինչո՞ւ համանախագահները կամ միջազգային հանրութիւնը չեն զսպում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հռետորաբանութիւնը՝ արդէն ուղղւած Հայաստանի մայրաքաղաք Երեւանին, Մալաշենկոն պատասխանեց․

«Նման անիրատեսական յայտարարութիւններ շատ են արւում, համանախագահներն ընդհանրապէս դրանց չեն արձագանքում՝ դրանց վերաբերեալ նկատառումներն ունենալով, իսկ միջազգային հանրութեան ուշադրութիւնը գուցէ պէտք է հրաւիրել նման յայտարարութիւնների վրայ։ Ամէն ինչ չէ, որ նկատւում է։ Բացի դրանից, սա արդէն սովորական դարձած հռետորաբանութիւն է, լուրջ չեն ընդունւում նման սպառնալիքները, քանի որ անիրատեսական են եւ կտրւած իրականութիւնից»։

 

Արաքս Մարտիրոսեան

Յարակից լուրեր

  • «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»
    «Ատոմակայանը հնարաւոր է այլեւս չաշխատի՞». «Հրապարակ»

    «Ռուսաստան-Հայաստան յարաբերութիւնների, ատոմակայանի շուրջ տեղի ունեցող զարգացումների, ռուսական վարկի երկրորդ մասի մերժման ֆոնին հայաստանեան իշխանութիւններն անչափ «զգայուն» են դարձել ատոմակայանին վերաբերող հարցադրումների նկատմամբ:

  • Համահայկական տեսլականի տագնապը
    Համահայկական տեսլականի տագնապը

    Հայաստանի վերանկախացումէն ի վեր բազմիցս հրապարակ իջած է Հայաստան-Սփիւռք կապերու բարելաւման եւ համակարգման խնդիրը։ Տակաւին Հայաստան պաշտօնապէս չէր անկախացած՝ 1991-ի ամռան, երբ Վազգէն Մանուկեանի կառավարութեան նախաձեռնութեամբ կայացաւ հայ գործարարներու առաջին համագումարը։ Սկզբնական խանդավառութիւնը, շատ վառ երազներով, պիտի յանգէր սահմանափակ տարողութեամբ մի քանի իրագործումներու։

  • «Ադրբեջանը պէտք է անշեղօրէն կատարի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ իր ստանձնած պարտաւորութիւնները». Արցախի ԱԳՆ
    «Ադրբեջանը պէտք է անշեղօրէն կատարի հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ իր ստանձնած պարտաւորութիւնները». Արցախի ԱԳՆ

    Արցախի Հանրապետութեան ԱԳՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութեան պետ Արտակ Ներսիսեանը մեկնաբանել է յուլիսի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղի հեռուստաընկերութիւններին տւած հարցազրոյցը:

  • Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն
    Անդրադարձ. Զգուշաւորութիւն եւ անվճռականութիւն

    Ժողովրդավարական վարչակարգի տէր պետութեան մը մէջ գոյութիւն ունին մտածողութեան եւ մանաւանդ գործունէութեան անշրջանցելի արժեհամակարգ ու մշակոյթ, որոնք կը բացառեն կամայականութիւնը: Այդ արժեհամակարգէն ու մշակոյթէն որեւէ շեղում, կամայական որեւէ քայլ առնել կը նշանակէ մուտք գործել Լութովիկոս ԺԴ.-ի «Ես եմ պետութիւնը» մտածելակերպի աշխարհ:

  • Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին
    Հայաստանը միացել է ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին

    Հայաստանը միացել է  ՈՒԵՖԱ-ի PlayMakers ծրագրին, որը ՈՒԵՖԱ-ի եւ «Դիսնէյ» աշխարհահռչակ ընկերութեան համագործակցութիւնն է, հիմքում ընկած է «Դիսնէյ»-ի հերոսների շնորհիւ նպաստել 5-8 տարեկան աղջիկների շրջանում ֆուտբոլի տարածմանն ու խթանմանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։