Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհաւասարութիւնը յաղթարահարելու մասին:
«alikonline.ir» - Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել է տնտեսական ճգնաժամը, կորոնավիրուսն ու ռասայական անհաւասարութիւնը յաղթարահարելու մասին. հաղորդում է Associated Press-ը:
Մասնաւորապէս, Թրամփը դրական հաշւետւութիւն է ներկայացրել երկրում զբաղւածութեան մասին:
Այդ առնչութեամբ ԱՄՆ նախագահը յայտարարել է, որ անգամ ոստիկանի պատճառով զոհւած աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդը բաւարարւած կը լինէր տնտեսութեան ոլորտում վերջին նորութիւններով:
«Յուսով եմ՝ Ջորջն այժմ նայում է ներքեւ եւ ասում, որ իր երկրում հիանալի իրադարձութիւններ են տեղի ունենում: Այսօր հիանալի օր է նրա համար: Այսօր հիանալի օր է բոլորիս համար»,- ասել է ԱՄՆ նախագահը:
Սակայն հանգուցեալ Ֆլոյդին վերաբերող յայտարարութիւններն իսկական զայրոյթ են առաջացրել ԱՄՆ նախագահի քննադատների շրջանում, որոնք համարել են, որ այդ յայտարարութիւնն անընդունելի է:
Այսպէս, օրինակ, Թրամփի քաղաքական ընդդիմախօս, Դեմոկրատական կուսակցութիւնից առաջադրւած ԱՄՆ նախագահի թեկնածու Ջօ Բայդէնն անւանել է այդ յայտարարութիւնը որպէս «ստորութիւն»: