Դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատութեան նախարարութեան բողոքը եւ թոյլ է տւել ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրատարակումը, յայտարարել է դատաւոր Ռոյս Լամբերտը, նրա որոշումը տեղադրւած է դատական փաստաթղթերի բազայում:
«alikonline.ir» - Դատարանը մերժել է ԱՄՆ արդարադատութեան նախարարութեան բողոքը եւ թոյլ է տւել ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքի հրատարակումը, յայտարարել է դատաւոր Ռոյս Լամբերտը, նրա որոշումը տեղադրւած է դատական փաստաթղթերի բազայում: Այս մասին ըստ News.am-ի՝ յայտնում «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մեղադրեալ Բոլթոնը խաղացել է Միացեալ Նահանգների ազգային անվտանգութեան հետ: Նա իր երկիրը թողել է անպաշտպան՝ վնասի դէմ, եւ իրեն՝ քաղաքացիական պատասխանատւութեան դէմ: Սակայն այս փաստերը չեն ազդում դատարան դիմելու միջնորդութեան վրայ: Կառավարութիւնը չի կարողացել հաստատել, որ դատական արգելքը (գիրքը հրատարակելու-ԽՄԲ.) կը կանխի անուղղելի վնասը: Համապատասխանաբար, այդ միջնորդութիւնը մերժւել է»,- յայտարարել է դատաւորը:
Բոլթոնը իր «Սենեակը, որտեղ դա տեղի է ունեցել. յուշեր Սպիտակ տնից» գրքի բովանդակութիւնը չի համաձայնեցրել իշխանութիւնների հետ: Թրամփի շրջապատը պնդում է, որ գիրքը կարող է պարունակել գաղտնի տեղեկատւութիւն, որը վտանգ է ներկայացնում երկրի անվտանգութեան համար: