Հա

Քաղաքական

21/06/2020 - 08:20

«Բոլթոնը մեծ գին պէտք է վճարի իր յուշերում տեղեկատւութիւն հրապարակելու համար». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում վրդովմունք է յայտնել ազգային անվտանգութեան հարցերով իր նախկին խորհրդականն Ջոն Բոլթոնի հանդէպ, որի յուշերը շուտով կը հրատարակւեն:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր միկրոբլոգում վրդովմունք է յայտնել ազգային անվտանգութեան հարցերով իր նախկին խորհրդականն Ջոն Բոլթոնի հանդէպ, որի յուշերը շուտով կը հրատարակւեն. հաղորդում է News.am-ը:

«Ես վերջապէս կը համաձայնեմ չկայացած քաղաքական խորհրդատու Սթիւ Շմիդտի հետ, ով Ջոն Բոլթոնին անւանել էր «արհամարհանքի արժանի մարդ, ով ձախողել է Ամերիկան պաշտպանելու իր պարտականութիւնը»: Նաեւ յայտարարել է, որ նրան երբեք չպէտք է թոյլ տրւէր նորից ծառայել կառավարութիւնում»,- գրել է Դոնալդ Թրամփը:

ԱՄՆ նախագահի խօսքերով՝ պարզ եւ հասկանալի է, որ Ջոն Բոլթոնը, որին ինքը վերադարձրել էր կառավարութիւն, տալով եւս մէկ հնարաւորութիւն, խախտել է օրէնքը՝ մեծ քանակի գաղտնի տեղեկատւութիւն հրապարակելով։

«Նա պէտք է շատ բարձր գին վճարի դրա համար, ինչպէս շատերը նրանից առաջ: Դա երբեք այլեւս չպէտք է պատահի»,- ընդգծել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։