Հա

Քաղաքական

22/06/2020 - 11:10

Թրամփը հնարաւոր է համարել Մադուրոյի հետ հանդիպումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարաւոր է համարել Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ նա յայտարարել Է Axios պորտալին տւած հարցազրոյցում։

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարաւոր է համարել Վենեզուէլայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հանդիպումը։ Այս մասին ըստ Tert.am-ի՝ նա յայտարարել Է Axios պորտալին տւած հարցազրոյցում։

Հարցին, թէ արդեօք հնարաւոր է իր եւ Մադուրոյի հանդիպումը, Թրամփը պատասխանել է․ «Գուցէ մտածէի այդ մասին։ Մադուրոն կը ցանկանար հանդիպել։ Եւ ես երբեք դէմ չեմ հանդիպումներին, դուք գիտէք, ես հազւադէպ եմ դէմ հանդէս գալիս հանդիպումներին»։

ԱՄՆ-ի առաջնորդի կարծիքով՝ «շատ քիչ բան կարելի է կորցնել տետատետ հանդիպումների ժամանակ», սակայն ներկայ պահին հրաժարւել է Մադուրոյի հետ բանակցութիւններից:

Թրամփը նաեւ ընդգծել է, որ հիացած չի եղել վենեսուէլական ընդդիմութեան առաջնորդ Խուան Գուայդոյին աջակցելու իր վարչակազմի որոշումից:

«Ես կարող էի ապրել նաեւ առանց դրա, բայց վճռականօրէն դէմ էի Վենեզուէլայում կատարւող իրադարձութիւններին»,-նշել է նա:

Նշենք, որ ԱՄՆ նախագահի մեկնաբանութիւնները հնչում են ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի գրքից հատւածների հրապարակումից յետոյ։ Նախկին պաշտօնեան պնդում է, որ Թրամփն ի սկզբանէ չի ցանկացել աջակցել Գուայդոյին և նրան անւանել է «երեխայի պէս թոյլ»։

Բոլթոնի խօսքով՝ ԱՄՆ առաջնորդը նաեւ ասել է, որ «զիլ» կը լինէր ներխուժել Վենեսուէլա: Ըստ Բոլթոնի՝ ԱՄՆ նախագահը համարում է, որ լատինամերիկեան պետութիւնն իրականում Միացեալ Նահանգների մասն է:

Յիշեցնենք, որ յունւարի վերջին Մադուրոն յայտարարել էր, որ պատրաստ է ուղիղ երկխօսութիւն սկսել ԱՄՆ-ի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։