Հա

Քաղաքական

22/06/2020 - 12:40

«Նա միշտ ծրագիր ունի». Թրամփի նախկին խորհրդականը Պուտինին լաւ բանակցող է համարում

Բոլթոնի խօսքով՝ բանակցութիւնների նախապատրաստման, ինչպէս նաեւ պլանաւորման նման մակարդակը կապ չունի Դոնալդ Թրամփի հետ:

«alikonline.ir» - Բոլթոնի խօսքով՝ բանակցութիւնների նախապատրաստման, ինչպէս նաեւ պլանաւորման նման մակարդակը կապ չունի Դոնալդ Թրամփի հետ:

Ռուսաստանի նախագահն աւելի լաւ է պատրաստւում բանակցութիւններին եւ հանդիպումներին, քան իր ամերիկացի գործընկերը։ Ըստ ABC News-ի` այս կարծիքն է յայտնել Դոնալդ Թրամփի ազգային անվտանգութեան հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

«Պուտինը մանրակրկտօրէն է պատրաստւում բանակցութիւններին։ Նա գիտի մարդկանց, որոնց հետ խօսակցութիւն է վարում։ Նա մտածում է խօսելուց առաջ, մտածում է այն նպատակների մասին, որոնց ցանկանում է հասնել։ Նա միշտ ծրագիր ունի, որին հետևում է»,- ասել է Թրամփի նախկին խորհրդականը։

Բոլթոնի խօսքով՝ բանակցութիւնների նախապատրաստման, ինչպէս նաեւ պլանաւորման նման մակարդակը կապ չունի Դոնալդ Թրամփի հետ:

Աւելի վաղ Թրամփը խիստ քննադատութեան էր ենթարկել Ազգային անվտանգութեան հարցերով իր նախկին խորհրդականին եւ յիմար անւանել նրան։ Թրամփն այդ մասին գրել էր Twitter-ի էջում Բոլթոնի գրքի թողարկման նախաշեմին:

Յիշեցնենք` Բոլթոնը պաշտօնից հեռանալուց յետոյ ԶԼՄ-ներին է փոխանցել իր «Սենեակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան յուշագրութիւններ» (The Room Where It Happened: A White House Memoir) գրքի ձեռագրի մի մասը, որում մասնաւորապէս ասւում է, որ Թրամփը շանտաժի է ենթարկել Ուկրայինայի նախագահին:

«Յիմար Բոլթոնի չափազանց տաղտկալի գիրքը ծայրից ծայր սուտ է։ Նա իմ մասին լաւ բաներ էր ասում մինչեւ այն օրը, երբ ես նրան հեռացրի։ Դժգոհ, ձանձրալի յիմար, որը միայն կռւել էր ուզում»,- գրել է Թրամփը։

Սպիտակ տան ղեկավարը նաեւ նշել է, որ Բոլթոնը կոմպետենտ չէր այն հարցերում, որոնք համակարգում էր, ուստի մշտապէս յարձակումների էր ենթարկւում, եւ այդ պատճառով էլ նա հեռացւել է։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։