Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ վարչապետ, այժմ ընդդիմադիր «Ապագայ» կուսակցութեան ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն թուրքական Karar TV հեռուստաընկերութեան ուղիղ եթերում քննադատել է երկրի իշխանութիւնների վարած տնտեսական քաղաքականութիւնը եւ իշխող կուսակցութեանը մեղադրել 110 միլիարդ լիրայի անհետացման համար:
«alikonline.ir» - Թուրքիայի նախկին արտգործնախարար եւ վարչապետ, այժմ ընդդիմադիր «Ապագայ» կուսակցութեան ղեկավար Ահմեդ Դաւութօղլուն թուրքական Karar TV հեռուստաընկերութեան ուղիղ եթերում քննադատել է երկրի իշխանութիւնների վարած տնտեսական քաղաքականութիւնը եւ իշխող կուսակցութեանը մեղադրել 110 միլիարդ լիրայի (շուրջ 16 միլիարդ դոլար) անհետացման համար. հաղորդում է Tert.am-ը:
«2002 թւականին այս կուսակցութեան իշխանութեան գալուց ի վեր առաջին անգամ բիւջէի տարեկան ճեղքւածքը կազմում է 117 միլիարդ լիրա, երբ ես էի պատասխանատու այդ ոլորտում, 2016 թւականին այն կազմում էր 12 միլիարդ լիրա: Նրանք ծնկի են բերել տնտեսութիւնը, եւ դա ոչ մի կապ չունի կորոնավիրուսի հետ: Ո՞ւր է կորել բիւջէի 110 միլիարդ լիրան»,- հարց է յղել Դաւութօղլուն:
Նախկին վարչապետը երկրի իշխանութիւններին մեղադրել է նաեւ միջին խաւի աղքատացման համար եւ նշել, որ իրենք իշխանութեան գալու դէպքում կը կարողանան բարելաւել իրավիճակը: