Հա

Քաղաքական

24/06/2020 - 08:10

Twitter-ը «ինքնավար գօտու» մասին Թրամփի գրառումը նշել է որպէս «բռնութեան սպառնալիք»

Twitter-ը «ինքնավար գoտու» մասին Թրամփի գրառումը նշել է որպէս «բռնութեան սպառնալիք»:

«alikonline.ir» - Twitter-ը «ինքնավար գoտու» մասին Թրամփի գրառումը նշել է որպէս «բռնութեան սպառնալիք». տեղեկացնում է BBC-ն:

Ընդ որում, ԱՄՆ նախագահի թւիթին հասանելիութիւնը չի սահմանփակւել, քանի որ այն կարող է իրենից հասարակական հետաքրքրութիւն ներկայացնել։

Յիշեցնենք, որ Դոնալդ Թրամփն իր միկրոբլոգում գրել էր, որ Վաշինգտոնում երբեք «ինքնավար գօտի» չի լինի։

«Վաշինգտոնում երբեք «ինքնավար գօտի» չի լինի, քանի դեռ ես նախագահ եմ։ Եթէ նրանք փորձեն, լուրջ ուժի կը բախւեն»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ նախագահը։

Աւելի վաղ ոստիկաններն ամերիկեան մայրաքաղաքում արցունքաբեր գազ էին կիրառել ԱՄՆ եօթերորդ նախագահ Էնդրիւ Ջեքսոնի արձանը տապալել փորձող ցուցարարներին ցրելու համար։

Դրանից յետոյ Թրամփը յայտարարել էր ԱՄՆ-ում յուշարձանները փչացնելու համար 10-ամեայ ժամկէտով ազատազրկելու իր հրահանգի մասին։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։