Հա

Քաղաքական

25/06/2020 - 08:20

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը յայտարարել է ԵՄ-ում Թուրքիայի հետ յարաբերութիւնների հեռանկարների քննարկման անհրաժեշտութեան մասին

Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպէսզի Եւրոմիութիւնում հնարաւորինս շուտ կայանայ քննարկում Թուրքիայի հետ յարաբերութիւնների հեռանկարների շուրջ, յայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իւ Լէ Դրիանը:

«alikonline.ir» - Ֆրանսիան անհրաժեշտ է համարում, որպէսզի Եւրոմիութիւնում հնարաւորինս շուտ կայանայ քննարկում Թուրքիայի հետ յարաբերութիւնների հեռանկարների շուրջ, յայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իւ Լէ Դրիանը: Փոխանցում է News.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։

Նա բացարձակ սկանդալային է համարել Լիբիայի ափերին թուրքական եւ ֆրանսիական նաւերի մասնակցութեամբ միջադէպը։

«Հարկաւոր է ընդհանրապէս պարզաբանել այն դերը, որ Թուրքիան խաղում է Լիբիայում։ Ես կարծում եմ, որ մենք Լիբիայի «սիրիականացման» վկաներն ենք, քանի որ Թուրքիայի ռազմական միջամտութիւնը իրականացւում է սիրիական հակամարտութեանը մասնակից գրոհայինների աջակցութեամբ»,- նշել է նախարարը։

Աւելի վաղ Ֆրանսիան մեղադրել էր թուրքական զինւորականներին, որոնք Միջերկրական ծովում ագրեսիւ պահւածք էին դրսեւորել՝ ֆրանսիացիների կողմից թուրքական ռազմածովային նաւատորմի ուղեկցութեամբ դէպի Լիբիա ուղեւորւող բեռնատար նաւի ստուգման փորձի ժամանակ։ Թուրքիան մեղադրանքները չի ընդունել, յայտարարելով, որ ֆրանսիական նաւը կատարել է վտանգաւոր մանեւրներ։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։