Հա

Քաղաքական

29/06/2020 - 10:10

Թրամփն արձագանքել է թալիբների հետ Ռուսաստանի «պայմանաւորւածութեան» մասին NYT-ի յօդւածին՝ այն «պատւիրւած» անւանելով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատւիրւած» է անւանել The New York Times-ի յօդւածն այն մասին, որ ռուսական հետախուզութիւնն, իբրեւ թէ, պարգեւատրում է խոստացել «Թալիբան» շարժման գրոհայիններին Աֆղանստանում ամերիկացի զինւորների վրայ յարձակւելու համար:

«alikonline.ir» - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պատւիրւած» է անւանել The New York Times-ի յօդւածն այն մասին, որ ռուսական հետախուզութիւնն, իբրեւ թէ, պարգեւատրում է խոստացել «Թալիբան» շարժման գրոհայիններին Աֆղանստանում ամերիկացի զինւորների վրայ յարձակւելու համար: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովստի»-ն՝ յղում անելով Թրամփի գրառմանը:

«Հաւանաբար, դա The New York Times-ի հերթական «պատւիրւած» յօդւածն է, ինչպէս եղել էր Ռուսաստանի մասին անյաջող կեղծ յայտարարութեան (2016-ի ընտրութիւնների ժամանակ ԱՄՆ-ի եւ Մոսկւայի միջև պայմանաւորւածութեան վերաբերեալ) դէպքում: Ո՞վ է նրանց աղբիւրը»,- ԱՄՆ առաջնորդը գրել է իր թւիթերեան էջում:

«Ոչ ոք չի զեկուցել ինձ, փոխնախագահ Մայք Փենսին կամ Սպիտակ տան վարչակազմի ղեկավար Մարկ Մեդոուսին Աֆղանստանում մեր զօրքերի դէմ այսպէս կոչւած՝ ռուսական յարձակումների մասին, ինչպէս յայտնել է «անանուն աղբիւրը» The New York Times կեղծ ԶԼՄ-ի միջոցով: Բլորը դա հերքում են, բացի այդ, մեր դէմ առանձնապէս յարձակումներ շատ չեն եղել»,-յաւելել է Թրամփը:

Յիշեցնենք, որ աւելի վաղ The New York Times-ի սկանդալային յօդւածում ասւում էր, որ ՌԴ ռազմական հետախուզութեան ստորաբաժանումներից մէկը գաղտնի վարձատրել է «Թալիբան» շարժման հետ կապւած գրոհայիններին՝ Աֆղանստանում ամերիկեան եւ կոալիցիոն ուժերի ներկայացուցիչներին սպանելու համար:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։